Հայաստան - Արցախ

Վարդան Ոսկանեան. «Բաքւի բռնապետն է «հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը իր «Ֆէյսբուք»-եան էջում գրում է.

«Բաքւի բարբարոսական վարչախումբը փորձում է՝ որպէս, իբր, «բարի կամքի» դրսեւորում, մեզ եւ «միջազգային հանրութեանը» վաճառել դեռեւս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտաւորութեան կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով։

Հայկական կողմից ազատ արձակւող Բաքւի երկու բաշիբոզուկներից մէկը, մարդասպան է՝ Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան, որին, ամենայն հաւանականութեամբ, Բաքւի բարբարոսական վարչախումբը «կը հերոսացնի»։

Սակայն գլխաւոր «հերոսը», բնականաբար, կրկին կը լինի Բաքւի բռնապետը, որովհետեւ հէնց «նա է հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button