Հայաստան - Արցախ

Կանադան շարունակում է պնդել՝ արցախեան հակամարտութիւնը աւարտւած չէ

Կանադայի Հայ Դատի յանձնախումբը Կանադայի ԱԳՆ-ի հետ յաճախ է քննարկում արցախեան հարցը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Կանադայի Հայ Դատի յանձնախմբի Օտտաւայի գրասենեակի գործադիր տնօրէն Սեւակ Բելեանը։

«Կանադայի Հայ Դատի յանձնախումբը յաճախ հանդիպումներ է ունենում Կանադայի ԱԳՆ-ի հետ։ Եւ վերջերս նախարարը հերթական հանդիպումն էր կազմակերպել, որին ներկայ էր նաեւ յանձնախումբը։ Հանդիպումների ընթացքում շատ հարցեր են քննարկւում, բայց հիմնականում քննարկումները արցախեան հարցի, արցախահայերի եւ Հայաստանի ներկայ իրավիճակի մասին են։ Անցած երկու ամիսներին մենք հանդիպել ենք նախարարին եւ ընդգծել, որ չենք ցանկանայ՝ Կանադան տեղի տայ Ադրբեջանի պնդումներին, թէ արցախեան հարցը լուծւած եւ փակւած է, քանի որ այդպէս չէ»,- ասաց Բելեանը։

Նրա փոխանցմամբ՝ Կանադան ՀՀ իշխանութեանը կոչ է անում պաշտպանել արցախահայերի իրաւունքները, քանի որ նրանք ինքնորոշման իրաւունք ունեն։

«Մեր հետեւողականութեան շնորհիւ այսօր Կանադան միակ պետութիւններից է, որ շարունակում է իր պաշտօնական յայտարարութիւններում նշել՝ արցախեան հակամարտութիւնը աւարտւած չէ։ Կանադան յստակ պատգամ է ուղարկել՝ ասելու, որ բանակցւած քաղաքական կարգաւորում տեղի չի ունեցել։

Մենք տեսնում ենք, թէ ինչպէս են ԱՄՆ-ն կամ այլ ազդեցիկ երկրներ պնդում, թէ դէմ են ռազմական ուժին, բայց դրանք միայն խօսքեր են, նրանց կողմից որեւէ պատժամիջոցներ չեն կիրառւում։ Այս առումով, ճիշտ է, Կանադան եւս սահմանափակումներ չի կիրառել, բայց յստակ յայտարարութեամբ է հանդէս եկել՝ պատգամ ուղղելով թէ՛ Ադրբեջանին, թէ՛ Հայաստանին։ Կանադան կոչ է անում, որ ՀՀ իշխանութիւնները բարձրաձայնեն եւ պաշտպանեն արցախցիների իրաւունքները։ Այս ժողովուրդը ունի ինքնքորոշման իրա’ւունք, ինչը, ցաւօք, խլել են իրենցից»,- եզրափակեց Բելեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button