Հայաստան - ԱրցախՄիջազգային

Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ յարաբերութիւնների մասին. «Հայաստանը պէտք է վերլուծի իր ազգային շահերը, պէտք է բացել քարտէզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է երկիրը գտնւում»

ՌԴ ԱԳՆ պաշտoնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարաւային Կովկասում ՆԱՏՕ-ի յատուկ ներկայացուցիչ Խաւիէր Կոլոմինայի յայտարարութիւնն այն մասին, որ ՆԱՏՕ-ում շատ ոգեւորւած են արտաքին պաշտպանական քաղաքականութեան հարցում Հայաստանի՝ դէպի հիւսիսատլանտեան դաշինք շարժւելու կապակցութեամբ, եւ որ ՆԱՏՕ-ն աւելի շատ մտերմութիւն է ցանկանում Հայաստանի հետ:

«Կարծում եմ՝ եթէ ինչ-որ մէկը մտերմութիւն է ցանկանում, պէտք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ եւ ինչ հետեւանքների կը յանգեցնի: Մենք արդէն տեսել ենք՝ ՆԱՏՕ-ի հետ մտերմութիւնն ինչ հետեւանքներ է ունենում շատ երկրների համար՝ ներքաշում հակամարտութիւններում, ինքնիշխանութեան եւ անկախութեան կորուստ,եւ ամենակարեւորը՝ ազգային շահերին հետեւելու հնարաւորութեան կորուստ: Սակայն այս պարագայում պէտք է վերլուծել՝ որոնք են Հայաստանի ազգային շահերը, պէտք է բացել քարտէզը, տեսնել՝ որ տարածաշրջանում է գտնւում այդ երկիրը, ինչ հարեւաններ ունի, պէտք է պատմութեան դասագրքեր կարդալ նրանց համար, ովքեր կողմ են արտայայտւում այն մտերմութեան օգտին, որը յարաբերութիւնների խզում կամ, առնւազն, վատթարացում է ենթադրում տարածաշրջանների երկրների, հարեւանների հետ»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ «այս ամէնը պէտք է վերլուծել ու հասկանալ՝ ինչն է բխում Հայաստանի ազգային շահերից, ինչն է կարճաժամկէտ, միջնաժամկէտ, երկարաժամկէտ հեռանկարներում օգուտ բերում եւ ելնել այս ամենից, այլ ոչ թէ կիսատ-պռատ խօսքերից, խոստումներից»։

Զախարովայի խօսքով՝ «Արեւմուտքը բոլորին ամէն ինչ խոստանում է, սակայն խոստումները չի պահում»:

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button