Միջազգային

Ֆրանսիան պատասխանատւութիւն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերում

Ֆրանսիան պատասխանատւութիւն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերում:

Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինին։

«Ֆրանսիան պաշտպանութեան ոլորտում աջակցում է Հայաստանին, որպէսզի երկիրը կարողանայ պաշտպանել իր ժողովրդին, ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը»,- ասել է Դըկոտինին։

«Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատւութիւն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանութեան ոլորտում Հայաստանի հետ համագործակցութիւն ենք սկսել, որը զարգանում է։

ՀՀ պաշտպանութեան նախարարն այցելեց Փարիզ, Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ ադիւնքների սարքաւորումների եւ վերապատրաստումների տեսքով, որոնք արդէն ընթացքի մէջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- ասել է դեսպանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button