Միջազգային

«Ռուսաստանը յաջողութեամբ առաջ է շարժւում առաջնագծի ողջ երկայնքով»․ Ստոլտենբերգ

Ռուսական բանակը յաջողութեամբ առաջ է շարժւում առաջնագծի ողջ երկայնքով՝ յարձակման համար բաւարար ուժեր մոբիլիզացնելուց յետոյ։

Այս յայտարարութիւնն արել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ռուսաստանը շփման գծում առաջ է շարժւում»,- ընդգծել է ռազմաքաղաքական դաշինքի գլխաւոր քարտուղարը։

Ստոլտենբերգը մարտի դաշտում ընդհանուր իրավիճակը գնահատել է որպէս «լուրջ եւ բարդ»։ Նա նաեւ պահանջել է շտապ աւելացնել Կիեւին տրամադրւող օգնութեան ծաւալը։

«Ուկրաինայում կայուն խաղաղութիւն հաստատելու միակ ճանապարհը այնտեղ ուժեղ զինւած ուժեր ունենալն է»,- եզրափակել է Հիւսիսատլանտեանն դաշինքի գլխաւոր քարտուղարը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button