Միջազգային

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտօ Կաւալլին

83 տարեկաում մահացել է աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ռոբերտօ Կաւալլին․ այս մասին յայտնում են Roberto Cavalli բրենդի ինստագրամեան էջում։

«Մեծ վշտով այսօր մեր վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հիմնադրին՝ Ռոբերտօ Կաւալլիին։ Ֆլորենսիայում իր համեստ ուղուց Ռոբերտոն հասաւ յաջողութեան՝ դառնալով համաշխարհային անուն, որը սիրւած էր ու յարգւած բոլորի կողմից։ Բնատուր տաղանդով ու ստեղծագործականութեամբ օժտւած Ռոբերտոն կարծում էր, որ իւրաքանչիւրը կարող է բացայայտել իր ներսի արտիստին։ Ռոբերտօ Կաւալլիի ժառանգութիւնը կապրի նրա կրեատիւութեան, բնութեան հանդէպ սիրոյ եւ նրա ընտանիքի շնորհիւ, որոնց նա պաշտում էր»,-ասւած է հաղորդագրութեան մէջ։

Նորաձեւութեան դիզայներն ունէր վեց երեխայ. Վերջինը՝ որդին՝ Ջորջիոն, ծնւել է 2023 թւականին, երբ դիզայները 82 տարեկան էր։

Կաւալլին ծնւել է 1940 թւականին՝ Ֆլորենցիայում։ Նա ընդունւել է Արւեստի ակադեմիա, որտեղ սովորել է ինտերիերի դիզայն, երբեք դիպլոմ չի ստացել, բայց սկսել է աշխատել տեքստիլով։ Դիզայները 1970-ականներին հիմնել է իր սեփական ապրանքանիշը՝ Roberto Cavalli-ն։

Առնչւող Յօդւածներ

Back to top button