ԻրանՀայաստան - Արցախ

Իրանի Գիտութիւնների ակադեմիայի եւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի միջեւ գիտական ​​համագործակցութեան մասին փոխըմբռնման յուշագիր է ստորագրւել

«ԱԼԻՔ» – Իրան-Հայաստան Առեւտրի պալատի հասարակայնութեան հետ կապերի հաղորդագրութեան համաձայն՝ ակադեմիկոս պրոֆ. դոկտոր Մկրտիչ Թումանեանը, որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան Գիտութիւնների ակադեմիայի եւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի կապ, Երեւան կատարած պաշտօնական այցի ընթացքում, ստորագրել է Իրանի ու Հայաստանի միջեւ գիտական համագործակցութիւնների փոխընբռնման յուշագիր:

Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում, ներկայ են եղել Հայաստանի Հանրապետութեան պետական ու հոգեւոր բարձրաստիճան պաշտօնատարներ, եւ այլ երկրների պաշտօնական ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ակադեմիկոս Մկրտիչ Թումանեանը ընթերցել է Իրանի Գիտութիւնների ակադեմիայի նախագահի շնորհաւորական ուղերձը եւ ողջունել է ՀՀ ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամեակը՝ յոյս յայտնելով, որ առաւել քան երբեւէ կը զարգանան երկու երկրների միջեւ գիտական համագործակցութիւնները:

Հանդիպման աւարտին ստորագրւել է երկու երկրների Գիտութիւնների ազգային ակադեմիաների միջեւ փոխընբռնման յուշագիր:

Առնչւող Յօդւածներ

Back to top button