Իրան

Իրանի ԶՈՒ-ի նոր համալրումը

«ԱԼԻՔ» – Իրանի ԶՈՒ-ն շուտով կը համալրւի ռուսական արտադրութեան SU-35 կործանիչներով, MI-28 մարտական ուղաթիռներով եւ Yak-130 ռէակտիւ ուսումնավարժական ինքնաթիռներով: Այս մասին «Թասնիմ»-ի հետ զրոյցում յայտնել է պաշտպանութեան փոխնախարար Մեհդի Ֆառահին:

Գեներալը տեղեկացրել է, որ աւարտւել են այս երեք առաջադէմ ռազմական ինքնաթիռների Իրան մատակարարելու նախապատրաստական աշխատանքները եւ դրանք անպայման կը հասնեն Իրան:

Նշենք, որ Sukhoi SU-35-ը 4++ սերենդի ամենահզօր եւ արդիական կործանիչներից է, որը յագեցած է N-035 գերժամանակակից ռադարով եւ կարող է յայտնաբերել 30 թիրախ ու միաժամանակ մարտի մէջ մտնել 8 թիրախի հետ:

Mil MI-28 մարտական ինքնաթիռը, որը յատնի է «Գիշերային որսորդ» անւանումով, յագեցած է գիշերային տեսողութեան ամենաարդիական համակարգերով, որոնք նախատեսւած են գիշերային գործողութիւնների համար:

Yakolov Yak-130-ը ժամանակակից ուսումնավարժական ռէակտիւ ինքնաթիռ է, որն ի վիճակի է բաւարարել 4++ սերնդի կործանիչներով թռչելու՝ ռազմաօդային ուժերի օդաչուների վերապատրաստման կարիքները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button