ԻրանՄիջազգային

Մաշհադի ուսանողների բողոքի հաւաքը՝ Թուրքիայի հիւպատոսութեան մօտ

«ԱԼԻՔ» – Մաշհադի համալսարանների ուսանողները բողոքի հաւաք են կազմակերպել Երուսաղէմի բռնազաւթիչ ռեժիմի հետ Թուրքիայի առեւտրային փոխգործակցութեան դէմ, Մաշհադում Թուրքիայի հիւպատոսութեան մօտ։

Ցուցարարները դատապարտել են Պաղեստինի հարցում Թուրքիայի երկակի պահւածքը եւ պահանջել դադարեցնել այդ երկրից նաւթի ու պարէնի արտահանումը սիոնիստական ​​ռեժիմ։

ԻՌՆԱ-ի համաձայն՝ ուսանողների ցոյցը տեղի է ունեցել դիմադրութեան առանցքի երկրների դրօշները պարզած՝ «Ձեր նաւթային եկամուտները՝ երեխաների կեանքի ու արեան գնով», «Նաւթային անյապաղ էմբարգօ» եւ «Պատերազմի կրակի շունչը Թուրքիայի նաւթով ու պարէնով» կարգախօսների ուղեկցութեամբ։

Ուսանողները այրելով ԱՄՆ-ի դրօշը, ի ցոյց են դրել պաղեստինցի երեխաների նկարները:

Հանրահաւաքի աւարտին ուսանողներն ընթերցել են դատապարտող մի բանաձեւ, որում մասնաւորապէս ասւած էր. «Համաձայն Գերագոյն առաջնորդի յայտարարութիւնների՝ բոլոր իսլամական կառավարութիւններից պահանջւում է համակողմանի աջակցութիւն ցուցաբերել Գազային եւ խզել Պաղիստինը օկուպացրած կառավարութեան հետ տնտեսական յարաբերութիւնները։ Տնտեսական համագործակցութիւնը եւ նաւթի ու պարէնի արտահանումներն ԱՄՆ-ի այս դրածոյ երկրի հետ յանցակից է դարձնում նրանց պաղեստինցիների սպանդի հարցում»:

Այս յայտարարութեան շարունակութեան մէջ ասւել է նաեւ, որ շուրջ 70 տարի բռնազաւթւած վիճակը եւ Պաղեստինի ժողովրդի դէմ ամէն տեսակ յանցագործութիւն կատարելուց յետոյ սիոնիստական ռեժիմն այսօր իսլամական երկրների կառավարութիւնների միջից ամենաբարձր աջակցութիւնը ստանում է Թուրքիայից:

Մինչ Գազան դիմադրում է այս յանցագործ կառավարութեան դէմ, սիոնիստական ռեժիմին անհրաժեշտ նաւթի 60%-ը մատակարարւում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այս երկրների ղեկավարները պէտք է հաշւետու լինեն իսլամական աշխարհին՝ մանկասպան սիոնիստներին էներգիա եւ պարէն տրամադրելու համար: «Գազան սպանդանոցի վերածած իսրայէլական բանակի զարկերակները, ակտիւ են թուրքական կառավարութեան արտահանած վառելիքով»,- նշւած է դատապարտող բանաձեւում:

Ուսանողներն իրենց յայտարարութեան մէջ նշել են. «Սիոնիստական ​​ռեժիմի հետ յարաբերութիւններում Թուրքիայի նախագահի գործի ու ասածի միջեւ երկակիութիւնը երկիմաստութիւններ է ստեղծել իսլամական աշխարհում: Անկախ կուլիսներում Թուրքիայի եւ սիոնիստական ​​ռեժիմի միջեւ տնտեսական եւ անվտանգային հարցերում համագործակցութիւնից, վերջին տարիներին թուրքական կառավարութեան հիասթափեցնող գործողութիւններն այնքան զզւելի եւ ամօթալի էին, որից կարելի է հասկանալ, որ Պաղեստինի հարցն այլեւս կարեւոր չէ Թուրքիայի համար: Ի՞նչ խնդիր է առաջացել, որ այս երկրի նախագահը, ով ներկայացել է որպէս պաղեստինցիների իրաւունքների պաշտպան, այսօր հրաժարւում է փակել սիոնիստական ​​ռեժիմին նաւթ փոխադրող ճանապարհը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button