Իրան

Նախագահը քննադատել է միջազգային կազմակերպութիւններին Գազայում ստեղծւած իրավիճակում նրանց անարդիւնաւէտութեան համար

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին յայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայէլը պէտք է ներկայանան Միջազգային քրէական դատարան՝ մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար ։

Նա այս յայտարարութիւնն արել է երէկ՝ դեկտեմբերի 23-ին, ելոյթ ունենալով Պաղեստինի վերաբերեալ Թեհրանի միջազգային համաժողովում, որը հաւաքել էր համաշխարհային առաջնորդներին, մտաւորականներին եւ լրատւամիջոցների ակտիւիստներին՝ քննարկելու Գազայի հատւածի պատերազմը:

Ռէյիսին հաստատել է, որ պաղեստինեան գործը ոչ միայն կենտրոնական է Իսլամական աշխարհի համար, այլեւ վճռորոշ է ողջ մարդկութեան համար:

«Գազայի հակամարտութեան ընթացքում բացայայտւեցին ԱՄՆ-ի եւ շատ արեւմտեան ուժերի իրական դէմքը: Նրանք ոչ թէ խաղաղութեան կողմնակիցներ են, այլ պատերազմի կողմերից մէկը»,- ​​ասել է նա՝ յաւելելով. «Նրանք վետօ են կիրառել հրադադարի վերաբերեալ ՄԱԿ-ի առաջարկած ցանկացած բանաձեւի վրայ: Նրանք սիոնիստական ռեժիմին լիարժէք հասանելիութիւն են տւել իրենց ռազմական, ֆինանսական եւ անվտանգութեան ռեսուրսներին:

Հանրապետութեան նախագահը նաեւ քննադատել է միջազգային կազմակերպութիւնների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան մարմինների անարդիւնաւէտութիւնը Գազայի հատւածում ծաւալւող ողբերգութեան առջեւ եւ մեղադրել անարդար աշխարհակարգին՝ մարդկութեան դէմ նման նողկալի յանցագործութիւնները շարունակելու համար:

Առնչւող Յօդւածներ

Back to top button