ԹեհրանՀամայնքՀայաստան - ԱրցախՍփիւռք

Շնորհակալագիր՝ Թեհրանի հայոց թեմի կողմից, բռնագաղթւած Արցախահայութեան նւիրւած Հայաստան առաքւած մարդասիրական օժանդակութիւնների համար

Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին ստացել ենք Հայ Օգնութեան միութեան Հայաստանի Շրջանային վարչութեան Շնորհակալագիրը՝ Թեհրանի հայոց թեմի կողմից, բռնագաղթւած արցախահայութեան նւիրւած Հայաստան առաքւած երեք մարդասիրական օժանդակութիւնների համար:

Ստորեւ ներկայացնում ենք Շնորհակալագրի բովանդակութիւնը՝

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Յարգարժան Թեհրանի հայոց Թեմական խորհուրդ

Հայ Օգնութեան միութեան Հայաստանի Շրջանային վարչութիւնը օրերս աւարտին հասցրեց Ձեր կողմից Հայաստան առաքւած երեք մարդասիրական բեռների բաշխման աշխատանքները, որը մեծ արձագանգ ստացաւ ինչպէս մեր սիրելի արցախցի հայրենակիցների, այնպէս էլ նրանց ճակատագրով մտահոգ մեր միւս հայրենակիցների շրջանում: Ձեր ուղարկած մարդասիրական բեռները մեծապէս օգտակար հանդիսացան հազարաւոր արցախցի ընտանիքներին:

Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Թեհրանի հայոց թեմին, աշխատանքները կազմակերպողներին եւ ամբողջ հայ համայնքին: Մեծապէս գնահատում ենք հայրենազրկւած արցախցիների հանդէպ Ձեր ցուցաբերած հոգատարութիւնը եւ ՀՕՄ-ի հանդէպ ցուցաբերած ձեր վստահութիւնը: Ձեր նման նւիրատուների շնորհիւ է, որ Հայ Օգնութեան միութիւնը հնարաւորութիւն է ստանում իրականացնել իր բարեսիրական ծրագրերը:

Յարգանքով՝

Հայ Օգնութեան միութեան

Հայաստանի Շրջանային վարչութիւն

Առնչւող Յօդւածներ

Back to top button