ԹեհրանՀամայնք

Թեհրանի հայոց դպրոցների աշակերտները յարգանքի տուրք մատուցեցին Հայոց  Ցեղասպանութեան  Սրբադասւած նահատակների յիշատակին

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների յիշատակը խորհրդանշող յուշահամալիրների մօտ ծաղիկ տեղադրելով եւ խնկարկելով, հայ մատաղ սերունդը իր յարգանքի տուրք մատուցեց, նրանց անմեռ յիշատակին:

Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում, երէկ՝ ապրիլի 22-ի առաւօտեան, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս Մայր եկեղեցու, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների տարածքներում գտնւող Հայոց Ցեղասպանութեան Բիւրաւոր Նահատակների յուշարձանների առջեւ ծաղիկ մատուցեցին Թեհրանի հայոց դպրոցների մանկապարտէզ-նախակրթարան եւ տարրական օղակի եւ Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button