Նոր Ջուղա

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանի քարոզարշաւի մեկնարկը տրւեց Շիրազում

Թեկնածուի ներկայութեամբ պաշտօնապէս բացւեցին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ընտրական շտաբները

Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան ընտրատարածքի պատգամաւորութեան թեկնածու, քաղաքական գիտութիւնների մասնագէտ Գեղարդ Մանսուրեանը, քարոզարշաւի առաջին օրը, հինգշաբթի, փետրւարի 22-ին, այցելեց Շիրազ, ուր «Հայ տուն» կենտրոնում մտերմիկ հանդիպում ունեցաւ տեղի հայ համայնքի անդամների հետ:

Ուրբաթ՝ փետրւարի 23-ին, երեկոյեան ժամը 18:00-ին եւ 20:00-ին, հերթաբար կատարւեց Շահինշահրի եւ Նոր Ջուղայի շտաբների պաշտօնական բացումը՝ Գեղարդ Մանսուրեանի ներկայութեամբ:

Այսօր՝ փետրւարի 24-ի առաւօտեան Գեղարդ Մանսուրեանը հանդիպելու է Բոլորան գիւղի բնակիչների հետ իսկ երեկոյեան Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, հանդիպում է ունենալու Նոր Ջուղային եւ Շահինշահրի ազգային մարմինների հետ:

Կիրակի՝ փետրւարի 25-ին Գեղարդ Մանսուրեանը հանդիպում է ունենալու Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութիւնների անդամների, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան ու Շահինշահրի մասնաճիւղի անդամների եւ մշակութային ոլորտի աշխատողների ու վաստակաւորների հետ, նաեւ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ արհեստաւորների հետ:

Երկուշաբթի՝ փետրւարի 26-ին, թեկնածուն հանդիպում է ունենալու Նոր Ջուղայի Բարեգործական ընկերութեան անդամների, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամների, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի կրթական ոլորտի աշխատողների, վաստակաւորների, երիտասարդների, ուսանողների եւ մարզիկների հետ:

Գեղարդ Մանսուրեանի ընտրական շտաբ

Առնչւող Յօդւածներ

Back to top button