Նոր Ջուղա

Նոր Ջուղան Ծննդեան տօների նախօրէին

Նոր Ջուղայի ազգ. առաջնորդարանի դիւանապետ. «Վանքի շրջապատին հասցւած վնասների մասին պատմող լուրերն ապատեղեկատւութեան փորձ էր եւ չի համապատասխանում իրականութեանը»

«ԱԼԻՔ» – Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքը Սուրբ Ծննդեան տօների առիթով, ինչպէս վերջին տարիների դէպքում էր, տեղադրւած տօնածառով կրում է նախատօնական զարդարանքը:

Իրանական ԶԼՄ-ներից՝ ԻՌՆԱ-ն հրապարակած լուսանկարներով ներկայացրել է տօնական տրամադրութիւն հաղորդող պատկերները, որտեղ երեւում է, թէ ինչպէս է Ձմեռ պապն այցելուներին դիմաւորում Վանքի տարածքում:

Իսկ վերջին օրերին հրապարակումներ եղան այն մասին, թէ այցելուների բազմութեան պատճառով ստիպւած փակւել են տարածքի դռները:

Սոցիալական ցանցերում հրապարակումներ եղան այն մասին, որ բազմութեան պատճառով վնասւել են Վանքի տարածքի դռները: Նոյն կապակցութեամբ «ԱԼԻՔ»-ի հետ հեռախօսազրոյցում ազգ. առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանը տեղեկացրեց, որ հասցւած վնասների մասին լուրը չի համապատասխանում իրականութեանը, իսկ կապւած փողոցում տեղի ունեցածի հետ նա նշեց, որ դա ընդամէնը չորս-հինգ մարդու բարձրացրած աղմուկ էր, ինչը դժբախտաբար որոշ լրատւական միջոցների կողմից, դիտաւորեալ թէ անգիտակցաբար, վերագրւել է Սպահանի սիրելի մեր համաքաղաքացիներին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button