ԱտրպատականՏնտեսական

Էդիկ Մեջնունեանցի կտրած ճանապարհով են միացւում միմեանցից կտրւած շրջանները

«Ուրմիէ Շենրիզ» ընկերութիւնը ստեղծւել է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմից անմիջապէս յետոյ, բասական ռեժիմի յարձակումներից գոյացած աւերւած վիճակը վերականգնելու եւ երկրում ճանապարհաշինութեան զարգացման նպատակով:

«Ուրմիէ Շենրիզ» ընկերութիւնն իր գործունէութեան կարեւոր ուղղւածութիւններից մէկը եղել է բարեգործական նպատակներով դպրոցաշինութիւնն ու հանրութեան ծառայութիւն մատուցող կենտրոնների ստեղծումը:

Ընկերութեան տնօրինակազմը կարեւորում է նաեւ պետական պաշտօնեաների եւ աշխատակիցների համագործակցութիւնը, ինչի արդիւնքում «Ուրմիէ Շենրիզ»-ին յաջողւել է կանգնել զարգացման եւ մրցակիցներին գերազանցելու ճանապարհին:

Ընկերութեան տնօրինակազմի ջանքերով կառուցապատւել է նաեւ ասֆալտ եւ բիտում (կիր) արտահանող վերամշակման գործարանը՝ Արեւմտեան Ատրպատական նահանգում: Այն համարւում է Իրանի առաջատար արտադրամասերից մէկը, որն ունի տարեկան 300000 տոննա բիտումի արտադրական տարողութիւն, ինչը գերազանցում է Արեւմտեան Ատրպատական նահանգի պահանջարկը։

Ուրմիայի բիտումի վերամշակման գործարանն արտադրում է երրորդ սերնդի տեխնոլոգիաներով հումք: Արտադրանքը պատրաստւում եւ մատակարարւում է շրջակայ միջավայրի աղտոտւածութեան նւազեցման, էներգաարդիւնաւէտութեան եւ ոչ-նաւթային ապրանքատեսակների արտահանման խթանման ուղղութեամբ կենտրոնացած լինելով:

Երրորդ սերնդի բիտումի արտադրութեան տեխնոլոգիայով յագեցած այս վերամշակման գործարանը ստեղծւել է շուրջ 2 հազար միլիարդ ռիալ ներդրումով, իսկ Ուրմիայի բիտումի վերամշակման գործարանը համարւում է երկրի հիւսիս-արեւմուտքում բիտումի առաջին արտահանող խոշոր միաւորը։

Իրականացւած ճանապարհաշինարարական նախագծեր

ՈւրմիաՄահաբադ մայրուղու ասֆալտապատման աշխատանքները

Շուրջ 20 կիլոմետր երկարութեամբ ՈւրմիաՕշնաւիէ ճանապարհի լայնացում եւ ասֆալտապատում

Ուրմիա-Սարւ 30 կիլոմետր ընդհանուր երկարութեամբ, ներառեալ շրջանցիկները, ասֆալտապատում եւ լայնացում՝ 6 փուլում:

Ուրմիա-Մարաղէ երկաթուղու ենթակառուցւածքի նախագիծը՝ 80 կիլոմետր երկարութեամբ, 2 միջանկեալ կայաններով, իրականացւել եւ շահագործման է յանձնւել 3 փուլում իրականացւած նախագծի իրականացմամբ:

Ուրմիա լճի վրայ կառուցւած կամրջի ասֆալտապատում:

Ուրմիա-Միանդոաբ ճանապարհի նախագծի իրականացում:

Ուրմիայի միջազգային օդանաւակայանի թռիչքուղու ասֆալտապատում եւ բարեկարգում:

Ուրմիա-Միանդոաբ ճանապարհի «1D» հատւածի երկրորդ գծի կառուցում 12 կիլոմետր երկարութեամբ:

Ուրմիայի երկաթուղային կայարանի մուտքի ճանապարհի կառուցում եւ ասֆալտապատում:

Ուրմիա-Սարւ միջազգային նշանակութեամբ մայրուղու 1,5 կմ.-ի կառուցում (Առաջին բարեգործական ճանապարհաշինական ծրագիր Արեւմտեան Ատրպատական նահանգում):

Ճանապարհային անվտանգութիւն

Թամարչինի սահմանային անցակէտ տանող ճանապարհին Նիւ Ջերսիների (բետոնէ պատնէշ) տեղադրումը եւ անվտանգ դարձնելը:

Խոյ-Ղաթուր ճանապարհին Նիւ Ջերսիների պատրաստում եւ տեղադրում տեղափոխում:

Մաքու տանող ճանապարհին Նիւ Ջերսիների տեղադրում եւ ամրացում:

Սալմաս-Խոյ ճանապարհի երթ եւ վերադարձի գծերը նիւջերսիների տեղադրմամբ միմեանցից անջատում:

Ուրմիա-Սարւ 30 կմ. երկարութեամբ ճանապարհին անվտանգութեան սարքաւորումների տեղադրման աշխատանքների իրականացում:

Բարեգործական նախագծեր

Նահատակ Սաքօ Մաջնունեանցի անւան դպրոցի կառուցում՝ 10 դասարաններով:

Նահատակ Սաքօ Մաջնունեանցի անւան 12 դասարանով դպրոցի կառուցում:

Նահատակ Սաքօ Մաջնունեանցի անւան մարզադահլիճի կառուցում:

Ուրմիա-Սարւ միջպետական շարունակութեամբ ճանապարհի շուրջ 1,5 կմ. երկարութեամբ հատւածի կառուցում:

Իրականացման փուլում գտնւող նախագծեր

Ուրմիա-Օշնաւիէ ճանապարհից շուրջ 20 կիլոմետր հատւածի ասֆալտապատում:

Խոյ-Ղալուր-Իւղլի ճանապարհից 13 կմ. երկարութեամբ հատւածում բետոնէ Նիւ Ջերսիների պատրաստում եւ տեղադրում:

Նիւ Ջերսիների պատրաստում եւ տեղադրում Մաքուից «Մաքուի ազատ գօտի» տանող միջպետական նշանակութեամբ 50 կիլոմետր երկարութեամբ ճանապարհի երկայնքով:

«Ուրմիէ Շենրիզ» ճանապարհաշինական եւ արտադրական ընկերութիւնը հիմնադրւել է 1371 թւականին եւ համարւում է Իրանի լաւագոյն եւ վստահելի ճանապարհաշինական ընկերութիւններից մէկը։

Աւելի քան 300 բարձակարգ փորձագէտներով այս ընկերութիւնը մինչ այժմ իրականացրել է հարիւրաւոր շինարարական ծրագրեր եւ նախագծեր՝ ճանապարհաշինութեան, աւտոմայրուղիների, օդանաւակայանի թռիչքուղիների, եւ ոլորտին կապւող այլ աշխատանքներ:

«Ուրմիէ Շենրիզ»-ին յաջողւել է իրականացրած բարձրակարգ ասֆալտապատման աշխատանքների արդիւնքում բարելաւել ասֆալտի որակը երկրում՝ իր տեխնիկան համալրելով ասֆալտ փռող եւ օճառով խտացնող մեքենաների ներմուծմամբ:

Իսկ քարհանքի շահագործման լիցենզիա ստանալը եւ գունաւոր-ձեւափոխւած ասֆալտ արտադրելու ունակութեամբ ու բարձր ստանդարտներով ասֆալտի գործարան հիմնելը այս ընկերութեան նորարարութեան ու ազնիւ աշխատանքի եւս մէկ պատւաբեր ապացոյցներից է: «Ուրմիէ Շենրիզ»-ը յայտնի է նաեւ Նիւ Ջերսիների արտադրութեամբ ճանապարհային անվտանգութիւնը բարելաւելու համար եւ Արեւմտեան Ատրպատական նահանգում Նիւ Ջերսի կառոյցների միակ լիցենզաւորւած արտադրամասն է:

Այս ընկերութիւնը կառուցել է երրորդ սերնդի ստանդարտներով բիտումի վերամշակման (Ղիր) գործարան՝ 48000 քմ. տարածքում։

Որոշ յաջողւած նախագծերի շարքից են հետեւեալ նախագծերը, որոնք իրականացւել են «Ուրմիէ Շենրիզ» ընկերութեան կողմից.

Մարաղէ-Ուրմիէ երկաթուղու մակերեսային անհամապատասխանութեան հարթեցում:

Ուրմիա-Սարւ 50 կմ. երկարութեամբ միջպետական նշանակութեամբ մայրուղու կառուցում:

Ուրմիէ լճով անցնող կամուրջների նախագիծ

Շահիդ Բաքերիի միջազգային օդանաւակայանի թռիչքուղու բարեկարգում եւ ասֆալտապատում

Մարաղէ-Ուրմիէ 80 կմ. երկարութեամբ երկաթուղային ենթակառուցւածքի շահագործում

Ուրմիէ երկաթուղային կայարանի ենթակառուցւածքային հէնքի ամրացում եւ շահագործմանը յանձնելուն պարտրաստելը:

Նաղադէ-Իրանշահր ճանապարհի 30 կմ. հատւածի կառուցում:

«Շահիդ Բաքերի» օդանաւակայանի երթեւեկելի հատւածի նանոմեկուսացման հետ միասին ասֆալտապատման իրականացում

Ճանապարհաշինական նախագծերի իրականացումը մասնագիտական, բարդ եւ մեծ փորձառութիւն պահանջող գործընթաց է: Այն ենթադրում է մի քանի առանձին նախագծեր իրականացնելու կարողութիւն, որոնցից իւրաքանչիւրը պէտք է առաջնորդւի համապատասխան ոլորտի մասնագիտական ուժերի կողմից։

Իրանի լաւագոյն ճանապարհաշինական ընկերութիւններից է «Ուրմիէ Շենրիզ» ընկերութիւնը, որն իրականացրել է բազմաթիւ ճանապարհաշինական ծրագրեր ողջ երկրի տարածքում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button