Թեհրան

Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումը

«ԱԼԻՔ» – Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը, հանդիպում է ունեցել Արեւմտեան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան ու ձեռարւեստի հարցերով գլխաւոր տնօրէն դոկտ. Սաֆարիի հետ:

Հանդիպմանը, որին ներկայ էր Ուրմիայի Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանցը, պատգամաւորը գնահատեց նրանց, ովքեր երկրի մշակութային ժառանգութիւնը եւ պատմական ինքնութիւնը պահպանելու առումով չեն խնայում իրենց կարելին: Արա Շահվերդեանը շնորհաւորելով Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձը եւ «Ֆաջր»-ի տասնօրեակը, պատկան պատասխանատուի հետ խօսեց տարածքի եկեղեցիների եւ մշակութային կոթողների հարցով իրականացւող աշխատանքների մասին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button