Թեհրան

Պատգամաւոր Արա Շահվերդեանի հերթական հանդիպումը

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը իր հերթական հանդիպումների շարանում, մասնակից է եղել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» երգչախմբի եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախմբի համատեղ փորձերին եւ մտերմիկ հանդիպում ունեցել խմբավար Արփի Սիմրոջեանի (Նազարեան) եւ երգչախմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկայ էր Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան նախագահ Խաչատուր Խաչատրեանը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախագահ Գրետա Հախբանդեանը:

Հանդիպման ընթացքում դիրիժոր Արփի Սիմրոջեանը իր գնահատանքը յայտնեց պատգամաւորի եւ ազգային իշխանութեան համագործակցութիւնների համար, իսկ պատգամաւորը իր հերթին գնահատանքով անդրադարձաւ թէ՛ խմբավարի անխոնջ աշխատանքների, եւ թէ՛ երգչախմբի ներկայացումների գծով, նրանց մաղթելով առաւել յաջողութիւններ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button