Թեհրան

Պետական ու զինւորական ներկայացուցիչների այցը՝ նահատակ Գագիկ Թումանեանի բնակարան

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ օրերս Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի Թեհրանի «Մոհամմադ ՌասուլԱլլահ» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հասան Հասանզադէն, Թեհրանի նահանգապետի քաղաքական ու անվտանգութեան հարցերով տեղակալը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, եւ մի քանի հրամանատարներ այցելել են Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակ՝ Գագիկ Թումանեանի մօրը՝ Յասմիկ Թումանեանին:

Նահատակի բնակարանում կայացած հանդիպմանը, որին ներկայ էր նահատակի քոյրը՝ Անուշիկ Թումանեանը, հիւրերը գնահատանքով անդրադարձան հայ նահատակների անմնացորդ դերակատարութեանը, որոնք իրենց արեան գնով պաշտպանեցին երկրի անվտանգութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button