Մշակութային

Յորդոր

Ո՛չ, մի՛ նահանջէք, մեր լաւ տղաներ,
Թշնամին բիրտ է, անողորմ ու չար,
Եղբայրութիւնն իր դար ու դարեր
Յուդայութեան է եղել հաւասար…

Ո՛չ, մի՛ նահանջէք, մեր լաւ տղաներ,
Ոսոխն ստոր է, նենգամիտ ու լիրբ.
Երէկւայ Աղ-երն դարձել աղաներ,
Իսկ Ղարա-ները՝ ա՜յր քաղաքակիրթ:

Նրանք դեռ մարդու արեան են ծարաւ,
Նրանք միասին կի՛ն մորթել գիտեն,
Իսկ ուժի դիմաց դառնում են ծառայ,
Որ իրենց կեղտոտ կաշին ազատեն…:

Եթէ մէկ քայլ էլ յետ վերցնէք, տղէ՛րք,
Նրանց կանայք էլ մեզ պիտի ծաղրեն,
Նրանց կանանց այն ցեղը աչքաթեք,
Որ Ջաֆարովներ պիտի ծնանեն…

Ձրի առածը չեն տալիս հայիս
Ու դեռ մերժում են պատմութիւն, փաստարկ,
Բայց հորդաներով գալիս են, գալիս,
Որպէս դժոխքից դուրս նետւած սատակ:

Մեր լաւ տղաներ, ո՛չ, տեղի չտա՛ք,
Թշնամին նոյնն է՝ խեւ ու անխնայ,
Դիմացէք մինչեւ սրտի վերջին զարկ.
-Արցախը մերն է եւ պիտի մնա՛յ…:

ՎԱՐԱՆԴ

Առնչւող Յօդւածներ

Back to top button