Այլ

«Բանջարեղէնի եւ մրգերի սառեցումը չի վնասում դրանց վիտամինային բաղադրութեանը»

Սննդամթերքի սառեցումը նւազագոյն ազդեցութիւն է ունենում մթերքի սննդային արժէքի վրայ եւ նոյնիսկ կարող է բարելաւել մրգերի եւ բանջարեղէնի վիտամինների պահպանումը,- յայտնում է Health-ը։

Սառցէ բիւրեղները, որոնք ձեւաւորւում են սառեցման ժամանակ, կարող են վնասել բջիջների պատերը եւ առաջացնել ջրում լուծւող որոշ սննդանիւթերի կորուստ, ներառեալ C եւ B վիտամինները: Ըստ Միացեալ Նահանգների Գիւղատնտեսութեան դեպարտամենտի (USDA), այդ կորուստները սովորաբար շատ փոքր են: Սննդամթերքի արագ սառեցումը կանխում է մեծ սառոյցի բիւրեղների առաջացումը։

Աւելին, մրգերի եւ բանջարեղէնի սառեցումը քաղելուց յետոյ մի քանի ժամւայ ընթացքում օգնում է սննդարար նիւթերը «կնիքել»: 2017 թւականի ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ հինգ օր սառնարանում պահւող մրգերն ու բանջարեղէնը պարունակում են նոյն քանակութեամբ սննդանիւթեր, ինչ սառեցւած մրգերը, իսկ երբեմն՝ աւելի քիչ:

Հալեցման մեթոդը կարող է ազդել արտադրանքի կազմի վրայ: Այսպիսով, 2015 թւականի ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ աւելի լաւ է բրոկոլին արագ հալեցնել միկրոալիքային վառարանում, քան եռացնել՝ աւելի շատ կարոտինոիդներ պահպանելու համար:

Սառեցւած մրգերն ու բանջարեղէնը պէտք է պահւեն 8-12 ամիս՝ օպտիմալ որակի համար, բայց նոյնիսկ աւելի երկար պահելը սովորաբար անվտանգ է:

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button