Հայաստան - Արցախ

Ադրբեջանագէտ. «Մարտակերտում ոչնչացրել են 44-օրեայ պատերազմի մասնակիցների յուշարձանը, որպէսզի ցոյց տան՝ ինչ կարող է լինել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանի հետ»

Օրերս յայտնի դարձաւ, որ ադրբեջանցիները օկուպացւած Մարտակերտում ոչնչացրել են 44-օրեայ պատերազմի մասնակիցներ Յարութ Բաբայեանի ու Գարիկ Մնացականեանի յիշատակին կանգնեցւած յուշարձանը։ Այս մասին գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը։

«Ընդորում, դրա մասին ադրբեջանական տելեգրամ ալիքները շատ հպարտօրէն գրել էին՝ ներկայացնելով որպէս «ահաբեկիչների» յուշարձանի քանդում։

Ես վստահ եմ, որ նրանք յատուկ են հանրայնացրել այս տեղեկատւութիւնը նաեւ արձագանգներ ստուգելու համար, եթէ իրենց տրամաբանութեամբ պատերազմի մասնակիցները «ահաբեկիչներ» են, ապա ի՞նչ կարող է լինել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանի հետ, որտեղ թաղւած են առաջին եւ երկրորդ պատերազմի, նաեւ ապրիլեան պատերազմի հերոսները։

Սա շատ վտանգաւոր նախադէպ է, որը պէտք է խիստ արձագանգ ստանայ ու որոշ կանխարգելիչ քայլերի արժանանայ, պէտք է աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ ու թոյլ չտալ Ադրբեջանի յանցաւոր քայլերի շարունակականութիւնը, դա հնարաւոր է անել չլռելով ու աշխատելով։ Խօսքը մեր հերոսների, մեր կռւի, դրա արժէքի ու խորհրդանիշերի մասին է։ Ընդորում, այդ կռիւը մեզ պարտադրել են՝ մեզ վրայ յարձակւելով ու փորձելով ցեղասպանութեան ենթարկել, ափսոս, որ դա հիմա «մոռացւել է»՝ մատուցւող քարոզչական աղբի պատճառով։

ՀՀ ԱԳՆ-ն լուրջ անելիք ունի այս հարցում, թէեւ միամտութիւն է նաեւ կարծել, թէ նրանք որեւէ քայլ կանեն…ուրախ կը լինեմ սխալւել»։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button