Հայաստան - Արցախ

«Արցախի վերադարձը կիրականանայ, գուցէ` բազում չարչարանքների ճանապարհով». Արցախի թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը ուղերձ է յղել Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առթիւ

«Սիրելի հայրենակիցներ,

Մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առթիւ մեր սրտագին շնորհաւորանքներն ենք յղում Ձեզ եւ կրկնում հրեշտակաձայն աւետիսը՝ «Քրիստոս յարեաւ իմեռելոց»։

Սուրբ Յարութեան տօնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցաւի միջով, բայց հասնել ամենաերանելի ույաւիտենական բարիքի: Դժւարութիւնների ուղին պէտք է դիտարկել ոչ թէ որպէս պատիժ, այլորպէս փորձութիւն ու հնարաւորութիւն` աւելիին ձգտելու ու հասնելու:

Մենք այս համատեքստում պէտք է տեսնենք նաեւ հայրենի Արցախի վերադարձը, ինչըկիրականանայ գուցէ բազում չարչարանքների ճանապարհով, բայց կը լինի երանելի ձեռքբերում բոլորիս համար:

Առ Աստւած աղօթքով մաղթում ենք բոլորիս անսասան խաղաղութիւն` անձնական եւազգային կեանքում: Թող Տէրունական այս տօնը լցնի ամենքիս հոգիները Յարութեան անմարլոյսով, որպէսզի երբեք չընկրկենք խաւարին ու մահւան հանդիման»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button