Հայաստան - Արցախ

Սերգէյ Մելքոնեան. «Ռուսաստանի եւ Իրանի հարցում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը տարածաշրջանում համընկնում են»

Տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը կապւած են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու եւ այստեղ Իրանին իր դիրքերն ամրապնդել թոյլ չտալու հետ, եւ դա համընկնում է Թուրքիայի շահերի հետ։

Այս մասին News.am-ի «Ուժի գործօն» հաղորդման ժամանակ ասել է APRI Armenia-ի հետազօտող, միջազգայնագէտ Սերգէյ Մելքոնեանը։

«Միացեալ Նահանգները կարող է Հայաստանին անվտանգութեան երաշխիքներ տալ, բայց միայն՝ խօսքով: Ամերիկացի փորձագէտները պարզաբանում են, որ ԱՄՆ-ը չի կարող աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին՝ ընդդէմ Վաշինգտոնի դաշնակից Թուրքիայի»,- նշել է փորձագէտը։

Ըստ նրա՝ Հարաւային Կովկասում Արեւմուտքի գլխաւոր գործընկերը Թուրքիան է։

«Միեւնոյն ժամանակ, եթէ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնն ուղղւած է տարածաշրջանից հայերին վտարելուն, ԱՄՆ-ը նման նպատակներ չի հետապնդում, նրա համար դա երկրորդական նշանակութիւն ունի։

Ադրբեջանը գրաւել է աւելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ ԵՄ առաքելութիւնը դա շատ լաը տեսնում է, բայց ոչինչ չի ձեռնարկում։ Սա նշանակում է, որ տւեալ հարցը Եւրոմիութեան համար կարմիր գիծ չէ»,- յաւելել է Մելքոնեանը։

Նրա կարծիքով՝ հէնց որ Ռուսաստանի կողմից իր պարտականութիւններն ամբողջ ծաւալով չկատարելու, ինչպէս նաեւ Արեւմուտքի երաշխիքները բացակայութեան պայմաններում  անվտանգութեան վակուում առաջանայ, Ադրբեջանը եւ Թուրքիան անմիջապէս կը փորձեն լրացնել այդ վակուումը։

«Հայաստանի իշխանութիւնների քաղաքականութիւնն ուղղւած է նրան, որ շրջադարձ կատարի դէպի Արեւմուտք, դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից եւ ինտեգրւի ԵՄ կառոյցներին, սակայն տարածաշրջանի երկրները, եւ ոչ միայն Հայաստանը, տնտեսապէս կապըած են Ռուսաստանի հետ։

Ուստի Արեւմուտքին դիմելու համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ տանել եւ տնտեսական երաշխիքներ ստանալ։ Առանց դրանց տնտեսական կոլապսի ռիսկեր կը լինեն»,- եզրափակեց փորձագէտը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button