Հայաստան - Արցախ

«Տարածաշրջանում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթիւնի յանգեցնել». Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ, ռազմական փորձագէտ Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Իսրայէլական օդուժի կողմից Սիրիայում իրանական հիւպատոսութեան խոցումը տեւական ժամանակ է Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել:

Թէ իրանական պատասխանն ինչպէս կարտայայտւի` դժւար է ասել, սակայն ակնյայտ է, որառկայ լարւածութիւնը հէնց այնպէս չի կարող չէզոքանալ:

Ստեղծւած անկանխատեսելի իրադրութիւնը մեզ համար վտանգաւոր է այն տեսանկիւնից, որ թեման կարող է ակտիւ զարգացումներ ունենալ եւ Մեծ տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տաքացմանը բերել:

Մինչ հայաստանեան իշխանութիւնը հանրութեան համոզում է զոհաբերել հերթական տարածքները, տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթիւնի յանգեցնել»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button