Հայաստան - Արցախ

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը ՏԿԵ նախարարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան–Իրան չւերթերի աւելացման հարցերը

Հայաստան–Իրան չւերթերի աւելացման հարցերն է ՏԿԵ նախարարի տեղակալը քննարկել դեսպանի հետ:

Կողմերը պայմանաւորւել են առաջիկայ հանդիպումների ժամանակ աւելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրութեան հարցերը։ Գրում է Sputnik Արմենիան:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի տեղակալ Արմէն Սիմոնեանը Հայաստան–Իրան չւերթերի յաճախականութեան աւելացման հարցերն է քննարկել ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխաւորած պատւիրակութեան հետ։ Տեղեկութիւնը յայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնը։

Նշւում է, որ պատւիրակութեան ներկայացուցիչները հետաքրքրութիւն են ցուցաբերել նաեւ օդային հաղորդակցութեան ոլորտում համագործակցութիւնը խորացնելու շուրջ։

«Քննարկւել են չւերթերի յաճախականութեան աւելացման հարցերը, ինչպէս նաեւ երկու երկրների տարբեր քաղաքների միջեւ հաղորդակցութեան հարցեր»,-նշւած է հաղորդագրութեան մէջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցին։

Կողմերը պայմանաւորւել են առաջիկայ հանդիպումների ժամանակ աւելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրութեան հարցերը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button