Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Քոչարեան. «Արցախ վերադարձի հարցում միջազգային կոնսենսուս գոյութիւն ունի»

Իշխանութիւններն ուղիղ յայտարարում են, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցն իրենց օրակարգում չկայ. սա այն քիչ հարցերից է, որի շուրջ աշխարհում իրար դէմ հակամարտող կողմերը կարծես թէ նոյն ձեւ են մտածում, մինչդեռ Հայաստանի իշխանութիւնն այդ ուղղութեամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լեւոն Քոչարեանը։

«Մենք նոյն արձագանգը լսում ենք ամերիկացիներից, ռուսներից ու եւրոպացիներից. Նրանք բոլորն էլ ասում են, որ մարդիկ պէտք է ունենան վերադառնալու իրաւունքը, պէտք է ունենան անվտանգութեան ամենաբարձր երաշխիքները, հակառակ դէպքում չեն գնայ, բայց դրանից չի խօսում ՀՀ իշխանութիւնը: Այս ամէնի յետեւից գնացողը պէտք է լինի ՀՀ իշխանութիւնը: Եթէ իրենք դա չեն անում, հասկանալի չէ, թէ ոնց պէտք է դա արւի»,- ասաց նա:

Լեւոն Քոչարեանի խօսքով` սուտ են ասում իշխանութիւնները, երբ յայտարարում են, թէ իզուր ենք 30 տարի պայքարել, մէկ է՝ վերջը այսպէս էր լինելու. «Այն, ինչը ունեցել ենք, պահել ենք, դա եղել է նպատակաուղղւած աշխատանքի արդիւնքում»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն ապրիլի 13-ին այցելել են Վայոց Ձորի մարզ, հանդիպումներ ունեցել Վայքի եւ Եղեգնաձորի բնակիչների հետ, քննարկել երկրում ստեղծւած իրավիճակը, պատասխանել նրանց յուզող հարցերին։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button