Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ՌԴ Դաշնային խորհուրդ. «Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելութիւնն ամբողջութեամբ աւարտւած է»

Ռուս խաղաղապահների վերադարձը տուն ուրախալի իրադարձութիւն է: Դրա մասին ասել է Դաշնային խորհրդի պաշտպանութեան եւ անվտանգութեան կոմիտէի նախագահի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւը։ Նա իրենց առաքելութիւնը Ղարաբաղում անւանել է ամբողջութեամբ աւարտւած եւ յիշեցրել, որ վաղաժամկէտ դուրսբերման մասին որոշումը համատեղ ընդունել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութիւնը:

«Ես անկեղծ յոյս ունեմ, որ այսպիսով ղարաբաղեան հակամարտութիւնը կը համարւի լուծւած եւ սպառւած։ Ռուս խաղաղապահներին վստահւած առաքելութիւնը համարում եմ լիարժէք աւարտւած, իսկ նրանց վաղաժամ վերադարձը տուն ուրախալի իրադարձութիւն է ընտանիքի եւ մերձաւորների համար»,- շեշտել է գեներալ-գնդապետը։

Բոնդարեւն ընդգծել է, որ Հայաստանի իշխանութիւնները ճանաչում են Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջների բացակայութիւնը։ Նա յիշեցրել է, որ նախօրէին դրա մասին յայտարարել են հէնց Երեւանի ներկայացուցիչները՝ ելոյթ ունենալով Արդարադատութեան միջազգային դատարանում, որտեղ քննարկւել են Ադրբեջանի առարկութիւնները Հայաստանի հայցերից մէկի վերաբերեալ։

«Երեւանի ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանը յայտարարել է, որ Հայաստանը յաւակնութիւն չունի Ադրբեջանի տարածքի հանդէպ եւ հակւած է ամուր ու երկարաժամկէտ խաղաղութեան համար պայմաններ ստեղծելուն»,- նշել է Բոնդարեւը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button