Հայաստան - Արցախ

Շիրակի թեմի առաջնորդ. «Ամբողջութեամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը»

«ԱԼԻՔ» – Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդութիւնն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբէութեան, ընդդիմանալու հրապարակային եւ մնայուն նւաստացման, պարտութիւնն իբրեւ դրօշակ դարձնելու եւ ծնկաչոք ապրելու գաղափարականին: Ես ասում եմ, իմ Սրբազան եղբայրը  իմ կողմից ունի ամբողջական սատարում: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին երէկ՝ մայիսի 5-ին, ս. պատարագից յետոյ ասել է Շիրակի  թեմի առաջնորդ Միքայէլ արք. Աջապահեանը՝ իր աջակցութիւնը յայտնելով Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ մեկնարկած շարժմանը:

«Ամբողջութեամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը, ուզում եմ, որ իմանաք: Սրանից դուրս ամէն մէկը կարող է ինքը որոշել իր մասնակցութեան չափը, կամ հետեւել այն հրահանգներին կամ ցուցումներին, որոնք կարող եմ ես տալ, այսօր, վաղը կամ մէկ այլ օր: Նրանք ովքեր ցանկութիւն չունեն անվերապահօրէն հնազանդւելու իմ թելադրանքներին կարող են ազատ զգալ: Իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի հրահանգներ, ուղղորդումներ, առաջիկայում կը ստանան»,- ասել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button