Հայաստան - Արցախ

Սա անվտանգ ապրելու իրաւունքի պայքար է

Արման Թաթոյեանը եւս միացել է երթին

«ԱԼԻՔ» – «Այն գործընթացը, որը կոչում են սահմանազատում, անօրինական է»,- այս մասին յայտարարել է ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը, որը մայիսի 7-ին միացել է Բագրատ Սրբազանի գլխաւորած եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած երթին։

 «Այս պրոցեսը միջազգային որեւէ պահանջի չի համապատասխանում, մեր անվտանգութեան համակարգը խաթարող պրոցես է։ Այդ յանձնաժողովները որեւէ իրաւական հիմք չունեն։ Այս գործընթացը կոպտօրէն հակադրւում է մեր շահերին, ստեղծւում է կարծրատիպ, թէ իրականացւում է օրինական սահմանազատում»,- ասել է Թաթոյեանը՝ պնդելով՝ պաշտօնական յայտարարութիւնները վկայում են, որ չկայ որեւէ համաձայնագիր։

Անդրադառնալով Հայ Առաքեական Եկեղեցու դէմ ՀՀ գործող իշխանութիւնների ծաւալած պայքարին, Արման Թաթոյեանը նկատել է. «Խիստ վտանգաւոր գործընթաց է սկսւել եկեղեցու նկատմամբ, իշխանութիւնները թիրախաւորում են եկեղեցին եւ սրբազանին»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button