Հայաստան - Արցախ

Սամուէլ Շահրամանեան․ «Արցախ վերադարձը մեր օրակարգում է, այդ հարցում հետաքրքրւած են Եւրոպան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, կարծում եմ նաեւ Ադրբեջանը»

Յաջորդ քայլը կը լինեն այն հարցերը, որոնք թոյլ կը տան ամրագրել մեր քաղաքացիների վերադարձը Արցախ։

Արցախի հանրային հեռուստատեսութեան հարցազրոյցում ասել է ԱՀ նախագահ Սամուէլ Շահրամանեանը․

«Դա մեր օրակարգային հարցերից է ու պէտք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։ Իսկ թէ ինչ կարգավիճակով Արցախ պէտք է վերադառնանք, դա քննարկումների, բանակցութիւնների հարց է։

Բնակչութեան վերադարձի հարցում հետաքրքրւած են տարբեր կենտրոններ՝ եւրոպական, ամերիկեան, ռուսական։ Դրանում շահագրգռւած է, ինձ թւում է, նաեւ Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրութիւնից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչութեան բռնի տեղահանմանը»,- նշել է ԱՀ նախագահը։

«Tert.am»

Հայաստանը տեղեակ էր Արցախն ինչ է ստորագրում, մենք քննարկում էինք նրանց հետ հնարաւոր վտանգները

Մենք կապի մէջ ենք եղել Հայաստանի ղեկավարութեան հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր հնարաւոր չէր լինում քննարկել, քանի որ բացակայում էր կապը: Այս մասին հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում նշեց Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանը՝ պատասխանելով հարցին, թէ այս ողջ ընթացքում խօսե՞լ է Հայաստանի իշխանութեան որեւէ ներկայացուցչի կամ վարչապետի հետ, կապի մէջ եղե՞լ է, իր որոշումների մասին նրանց տեղեակ պահե՞լ է:

«Դուք գիտէք, որ պատերազմի հետեւանքով մենք կորցրել էինք Ղարաբաղ տելեկոմի հնարաւորութիւնները համացանցը աշխատում էր շատ վատ, գրեթէ խզւած էր գծային կապը Հայաստանի հետ»,-ասաց Շահրամանեանը:

Հարցին, թէ Հայաստանը տեղեա՞կ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, նա պատասխանեց. «Հայաստանը տեղեակ էր Արցախն ինչ է ստորագրում եւ մենք քննարկում էինք Հայաստանի իշխանութիւնների հետ հնարաւոր վտանգները՝ կապւած այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակն այդ իրավիճակում արցախցիների կեանքերը փրկելն էր»։

«168.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button