Հայաստան - Արցախ

Թուրքիա-Ադրբեջան պաշտօնական տեսակէտները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտօնական ներկայացուցիչները

Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտօնական տեսակէտները Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտօնական ներկայացուցիչները։ Այս մասին գրում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Ցեղասպանութեան յանցակից եռեակը (Նիկոլ Փաշինեան, Վահագն Խաչատուրեան, Ալէն Սիմոնեան) Ալիեւի հետ համատեղ ջանքերով արցախահայերին ցեղասպանելուց, Արցախը հայաթափելուց յետոյ լծւել են Արցախի էջը փակելու գործին։

Ըստ դաւաճան եռեակի` Արցախի էջը փակ է, Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք ՀՀ անվտանգութեան համար։ Սա, իհարկէ, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտօնական տեսակէտն է, որ Հայաստանում հնչեցնում են նրանց ոչ պաշտօնական ներկայացուցիչները։

Յանցագործ եռեակն ուղիղ ասում է` Թուրքիայի եւ Ադրբեջանի գործօնն այլեւս չպէտք է դիտարկել իբրեւ սպառնալիք ՀՀ անվտանգութեանը, պէտք է գտնել խաղաղ համակեցութեան բանաձեւ։

Յիշեցնեմ` ընդամէնը մէկ տարի առաջ գրեթէ նոյն բանաձեւով Նիկոլ Փաշինեանը խոստանում էր կարգաւորել Արցախահայերի հարցը:

Վերջին 100 տարւայ մէջ թուրքերը երկու անգամ մեզ՝ հայերիս, մեր սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանութեան։ Ընդորում, եթէ 1915 թւականին չունէինք պետականութիւն, 2020 թւականին ունէինք զոյգ հայկական պետութիւն։

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակական ցեղասպանութեան փաստերն աշխարհին ներկայացնելու, նրա հետագայ ագրեսիան կանխելու փոխարէն, թրքահպատակ եռեակը, թշնամիների գործողութիւնները արդարացնելով, նրանց հրաւիրում է Հայաստան։

ՀՀ անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռեակը եւ նրանց սպասարկող ուժերը:

Յ. Գ. – Շատ է խօսւում ՀՀ արտաքին քաղաքականութեան վեկտորի փոփոխութեան մասին: Իրականում` Նիկոլի միակ ընտրութիւնը Թուրքիան է»։

24News

Առնչւող Յօդւածներ

Back to top button