Հայաստան - Արցախ

«Ես չգիտեմ, թէ ինչ քաղաքական խաղերի պատճառով կորցրեցինք ողջ Արցախը»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթութեան վարչութեան աշխատակից, Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր, արցախեան ազատամարտիկ, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյեանը։

Նա Քաշաթաղից հեռացել է 2020 թւականի վերջին, երբ վարչական շրջանը յանձնւեց Ադրբեջանին։

«Չեմ յիշում, թէ ինչպէս դուրս եկայ իմ տանից։ Եղբօր որդիներս են ինձ մի կերպ նստացրել մեքենան։ Ճանապարհին Մոնթէի յուշաքարն էր, որի վրայ գրւած էր կարեւոր խօսքը՝ «եթէ կորցնենք Արցախը, կը շրջենք մեր պատմութեան էջը»։ Իջել եմ Մոնթէի արձանի մօտ, ներողութիւն եմ խնդրել Մոնթէից, որ մենք անշնորհք դուրս եկանք, նրա փառքը խաւարեց։ Ամէն անգամ, որ գնում եմ Եռաբլուր, տղաներից ներողութիւն եմ խնդրում։ Առաջին բառերս են՝ կը ներէք տղէրք, մենք անշնորհք դուրս եկանք։ Մենք իրաւունք չունէինք կորցնել Արցախը։ Մենք կռւելու իրաւունք ունէինք, բայց Արցախը կորցնելու իրաւունք չունէինք։

Արցախում թողել եմ իմ կեանքի լաւագոյն տարիները, իմ տունը։ Ամենամեծ կորուստը հայրենիքն է»,- ասաց նա։

Զոհրաբ Ըռքոյեանն Արցախում վերջին անգամ եղել էր 2022 թւականի յունիսին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button