Հայաստան - Արցախ

Էդւարդ Շարմազանով. «Նիկոլի նպատակն է՝ մեզ դարձնել թուրքի «աֆիցիանտ», Հայաստանն էլ՝ թուրք-ադրբեջանական մեծ գազալցակայան, աւտոկայան»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր Հայաստանի հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդւարդ Շարմազանովին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

  • Սա Փաշինեանի հերթական ֆիասկօն էր, որ Ադրբեջանը կարողացաւ Հայաստանից պահանջել՝ ազատ արձակել ցմահ դատապարտւած իր յանցագործին ու միւս դիւերսանտին, իսկ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը հերթական անգամ չգործեց։
  • Մեր բոլոր ռազմագերները պէտք է օր առաջ Հայաստան վերադառնան:
  • 32 գերիների ազատ արձակման շոուն միանշանակ ձեռնտու էր Ադրբեջանին, որովհետեւ պաշտօնական քարոզչամեքենան նոր պլիւսներ է բերում Ալիեւի համար, ով պատրաստւում է կրկին առաջադրւել նախագահական ընտրութիւններում։ Ալիեւը բազմիցս ասել է, որ ամէն ինչ անելու է, որ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի գերի չմնայ։ Եւ ցոյց տւեց, որ հէնց այդպէս էլ արեց։ PR տեսանկիւնից սա լաւ քայլ էր Ալիեւի համար։
  • Ալիեւի դիմաց նստած է ոչ թէ յաղթած Սերժ Սարգսեանը, այլ պարտւած, կապիտուլիացւած Նիկոլ Փաշինեանը, ում ատամները նա հաշւել է, ու պարզ է, որ հիմա մենք Ադրբեջանի հետ չենք կարող խօսել 2016 թ.-ի բառապաշարով։ Պարզ է նաեւ, որ Ալիեւն ամէն ինչ անելու է, որ Փաշինեանը մնայ իշխանութեան։ Ամբողջ ադրբեջանական քարոզչամեքենան խօսում է այն մասին, որ Հայաստանում թոյլ չեն տալու ռեւանշիզմ։ Ռեւանշիզմից խօսում են ՔՊ-ն ու Ալիեւը։
  • Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, բացառութեամբ մէկի՝ Արայիկ Յարութիւնեանի, նախկինի գծի կրողներն էին։ Նրանք դէմ էին Ադրբեջանի հետ ինտեգրւելուն, ու պատահական չէ, որ հէնց նրանք են յայտնւել ադրբեջանական բանտերում։
  • Ալիեւը Նիկոլ Փաշինեանից կերտել է հակահայ կերպար։ Հիմա էլ մեր ժողովրդի յիշողութիւնից փորձում է ջնջել Արցախի մասին յիշողութիւնը։ Չի ստացւելու։
  • Չկայ աշխարհում այնպիսի ընդդիմութիւն, որն ինքն է բանակցում ու ինքն էլ քննադատում բանակցութիւնների օրակարգը։ Պետութեան արտաքին քաղաքական եւ անվտանգային կուրսը որոշում են իշխանութիւնները, ոչ թէ ընդդիմութիւնը:
  • Ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը չեն ուզում հայից աւելի հայ լինել։ Ո՛չ ոք չի ուզում այս պայմաններում վատամարդ լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, երբ Նիկոլ Փաշինեանն ինքն է հրաժարւում բոլոր հայանպաստ լուծումներից, որեւէ մէկը չի գալու մեր փոխարէն ազգային շահերն առաջ մղի։
  • Դա «Խաղաղութեան պայմանագիր» չէ, դա Հայաստանի թուրք-ադրբեջանացման պայմանագիր է։ Այդ պայմանագրի երաշխաւորը Թուրքիան է։ Փաշինեանը Հայաստանը տանում-մտցնում է թուրքական գայլի բերանը։
  • Ալիեւն ինքն է յայտարարել, որ «Խաղաղութեան պայմանագրի» նախագիծը մշակւել է Ադրբեջանում:
  • Նիկոլ Փաշինեանը փորձում է թռնել Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից: Դա շատ վատ յայտարարութիւն էր, որն ինքն էր ստորագրել, բայց գոնէ այդ յայտարարութիւնն ունէր երաշխաւոր, երրորդ կողմ։
  • Ե՛ւ Պուտինը, ե՛ւ Լաւրովը բազմիցս ասել են՝ կայ 2 պլան՝ արեւմտեան եւ ռուսական։ Արեւմտեան պլանում Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում, ռուսական տարբերակում կարգավիճակի հարցը թողնւում էր ապագային։ Դա Խովայեւի պլանի 15-րդ կէտն էր։ Փաշինեանն ընտրեց Արեւմտեան պլանը։
  • Ալիեւը կարող է պահանջ դնել Հայաստանի Զինւած ուժերի կտրուկ փոքրացման։
  • Արեւմուտքի նպատակն է՝ Հայաստանից կերտել նոր Հակառուսաստան, Ուկրարմենիա։ Այլ նպատակ Արեւմուտքը չունի։
  • Յունաստանի վարչապետ Միցոտակիսից օրինակ վերցրէք, արա։ Միցոտակիսը չէ՞ր հասկանում, որ իր դիմաց 85 միլիոնանոց Թուրքիան է, որ Էրդողանի հետ հանդիպմանն ասաց՝ Կիպրոսում 2-րդ թուրքական պետութիւն չպէտք է լինի։ Սա նրա կարմիր գիծն է։ Իսկ Փաշինեանը փուռը տւեց իր հայրենակիցներին։ Եթէ Եւրոպայից էք օրինակ ուզում վերցնէք, լաւ օրինակը վերցրէք գոնէ։ Եւրոպայում կայ Վուչիչ, ով հրաժարւում է Կոզովօն ճանաչել։
  • Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւը խաղում են պասերով։
  • Նիկոլի իշխանութեան դէպքում պայմանաւորւած պատերազմը հնարաւոր է։
  • Նիկոլն ո՞վ է, որ պահանջներ հնչեցնի։ Պիտի քաղաքական կշիռ ունենաս, հեղինակութիւն, որ պահանջես։ Նիկոլը խնդրողի դերում է։ Ձեզ թւում է՝ նոյն թուրքերը յարգո՞ւմ են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողին։ Թշնամին էլ է տղամարդկութիւնն ու հայրենասիրութիւնը գնահատում։ Նիկոլ Փաշինեանը քաղաքական ու աշխարհաքաղաքական զրօ է։ Ինչի Արեւմուտքը չի՞ հասկանում, որ դաշնակցին «քցողը» իրենց էլ «կը քցի»։ Բորէլը երեսով չտւե՞ց՝ ասելով, որ Փաշինեանը միակ ղեկավարն է, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ու դուք ակնկալում էք, որ Հայաստանի՝ այս մարդու ներկայացնելու դէպքում, աշխարհի հզօրները մեզ յարգելո՞ւ են։
  • Աշխարհը փոխւում է, եւ դու պէտք է կարողանաս քո պետական շահն առաջ տանել։ Չի կարելի թշնամանալ բոլորի հետ։
  • Նիկոլ Փաշինեանը 2021 թ․ ընտրութիւններից յետոյ 3 տարւայ մէջ 2 պատերազմ է բերել մեր ժողովրդի գլխին։ Ու սա դեռ համարձակւում է խօսել խաղաղութիւնի՞ց։ Թուրքը մինչեւ հիմա Հայաստանի տարածքում է։
  • Հասարակութիւնը շատ լաւ էլ հասկանում է՝ ինչ է լինելու։ Հասարակութեանը վախեցրել են պատերազմով։ Մինչեւ 1890 թ․ հայերն էլ էին խաղաղ, ստրուկի նման ապրում Օսմանեան կայսրութիւնում, գերեզմանոցում էլ է խաղաղութիւն… Մենք խաղաղութիւն ուզում ենք, բայց մենք թուրքի տակ պառկել չենք ուզում։ Ուզում ենք պետութիւն ունենալ, պէտք է պայքարենք մեր պետութեան համար։ Մենք ուզում ենք՝ ուրիշները մեր երեխէքին պահեն, բայց իրենք մեզ «պապա» ասե՞ն։ Այդպէս չի լինում, մե՛նք պէտք է մեր պետութիւնը, մեր երկիրը պահենք:
  • Նիկոլ Փաշինեանը բառացի ինքնախոստովանական ցուցմունք է տւել։ Վերջին ասուլիսում ասաց՝ ինքը 2016 թ.-ից գիտէր, որ Արցախի էջը փակ է, բայց գնաց, 2019 թ․ ասաց՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ու պատերազմ հրահրեց: Բա որ 2016 թւականից Արցախի էջը փակ էր, արա՛, 5000 տան ճրագն ինչի՞ մարեցիր, ինչի՞ էդ էրեխէքին տարար կրակի բերան ու նրանց կեանքը խլեցիր…
  • ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջէյմս Օ’Բրայէնն ազնիւ է, յստակ ասում է՝ որն է իրենց շահը։ Իրենց պէտք է, որ այստեղ Ռուսաստան չլինի… Բա մե՞ր շահը որն է։
  • Նիկոլ Փաշինեանն իր 5-ամեայ կառավարման ընթացքում 3 պատերազմ է բերել։ Նիկոլն ու «սեւ թուղթը» հոմանիշներ են։ Նա կործանման, ուրացման խորհրդանիշ է։
  • Եթէ մենք յոգնել ենք Անկախութիւնից ու պետութիւն ունենալուց, եկէ՛ք ընդունենք։ Բայց ես չեմ յոգնել։ Նախկինները փողը դնում էին բանակի, սահմանների ամրապնդման վրայ, սա փողը դնում է պարեկների վրայ, որ իր իշխանութիւնը պահի։
  • Աւելի շատ ոչ թէ Նիկոլն է ուզում ընտրութիւն, այլ Արեւմուտքը։ Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը 50+1 ռէյտինգ չունի։ Նրա անտիռէյտինգը Հայաստանի պատմութեան մէջ ամենաբարձրն է: Արեւմուտքի համար շահեկան է հակառուսականութեան այս բարձր կէտի վրայ գնալ ընտրութիւնների, որ ԱԺ-ի երկու ազգային, ոչ հակառուսական ֆրակցիաների փոխարէն՝ բերի հակառուսական ուժեր։
  • 2020 թ․ հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինեանը մեզ հետ հանդիպմանն ասել է՝ մեր պարտութեան պատճառը թուրքական բայրաքթարներն էին։ Հակառուսական այդ շրջանակները, ովքեր համարում են, որ մեր թշնամին ոչ թէ Թուրքիան է, այլ Ռուսաստանը, թուրք-ՆԱՏՕ-ական 5-րդ շարասիւնն են։ Շուշիի հռչակագիրը Ռուսաստանը չի կնքել, այլ Թուրքիան ու Ադրբեջանը։
  • Սերժ Սարգսեանի կնքած գազային պայմանագրի շնորհիւ Հայաստանը 165 դոլարով գազ է սպառում։ Եւրոպայում գազի գինը 700 դոլար է։ Ադրբեջանական գա՞զ են ուզում սպառել հիմա։ Թքեմ էն մարդու ճակատին, ով ուրանալով մեր հազարաւոր տղաների արիւնը, հիմա թուրքի ձեռքից հաց է ուզում վերցնել կամ գազ։ Արցախում յղի կինը թուրքի ձեռքից հաց չվերցրեց։ Արցախցիները գերադասեցին լքել իրենք հայրենիքն ու գերեզմանները, բայց թուրքից հաց չվերցնել ու չկզել։ Դուք նամուս, թասիբ չունէ՞ք։ Ադրբեջանը ձեզ նւաստացնի, ձեր ղեկավարին ինչ ասես՝ ասի, դուք ադրբեջանական գազ սպառէ՞ք։ Սրանց նպատակը Հայաստանը թուրք-ադրբեջանական մեծ գազալցակայան, աւտոկայան դարձնելն է։ Մեզ ուզում են դարձնել թուրքի «աֆիցիանտ»։

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button