Հայաստան - Արցախ

Շարմազանովը՝ Փաշինեանին. «Ինչքան ուզում ես մարդ բռնի ու տօնածառի լոյսեր վառի, մէկ է՝ դու պատմութեան ու սերունդների դատաստանին ես արժանանալու»

Էդւարդ Շարմազանովը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է. «Ազգակործան պատուհաս եւ կապիտուլեանտ, եթէ «2019-ից պարզ էր՝ ԼՂ-ի մասով հայկական երեսուն տարւայ խօսոյթը փլուզւում է», ինչո՞ւ նոյն 2019-ին Ստեփանակերտում գոռացիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ինչո՞ւ մերժեցիր համանախագահների կարգաւորման առաջարկը։

Ինչո՞ւ ուլտիմատումներ ներկայացրեցիր համանախագահներին։

Ինչո՞ւ թոյլ տւեցիր պատերազմը։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին մերժեցիր պատերազմ դադարեցնելու ռուսական առաջարկները։

Ինչո՞ւ…

Գոնէ լռիր էլի, ի սէր Աստծոյ։

Դու ո՞նց ես այս մեղքի տակից դուրս գալու, քո մեղքերին արդարացում չկայ, ինչքան ուզում ես մարդ բռնի ու տօնածառի լոյսեր վառի, մէկ է՝ դու պատմութեան ու սերունդների դատաստանին ես արժանանալու։

Առնչւող Յօդւածներ

Back to top button