ՄիջազգայինՏնտեսական

Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրել են Արցախին վերաբերող 8.3 մլն. դոլարանոց դրամաշնորհային համաձայնագիր

Թուրքիայի Resmi Gazete պաշտօնաթերթում հրապարակւել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւած եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վաւերացւած համաձայնագիրը։

Ermenihaber.am-ի հաղորդմամբ, պաշտօնաթերթում հրապարկւել է 2023-ի դեկտեմբերի 25-ին ստորագրւած Թուրքիայի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութիւնների միջեւ դրամաշնորհային համաձայնագրի ուժի մէջ մտնելու մասին որոշումը։

Մասնաւորապէս նշւում է, որ որոշման հիմքում ընկած է «Մէկ ազգ, երկու պետութիւն» հայեցակարգը եւ դրա հիման վրայ եղբայրական եւ բարեկամական յարաբերութիւնների ամրապնդումն ու խորացումը։

Համաձայնագրի արժէքը կազմում է 250 մլն. թուրքական լիրա (8.3 մլն. դոլար), որի արդիւնքում Արցախում (Ջաբրայիլ-Ջրական) պիտի հիմնւի թուրք-ադրբեջանական միջազգային ուսումնական կենտրոն։

Ծրագիրը ներառում է մօտաւորապէս 6500 քմ. փակ տարածք, վարչական շէնք, սոցիալական հաստատութիւն, լաբորատորիա, ջերմոց, սերմնաբուծարանի պահեստ եւ տնկիների արտադրամաս: Բացի այդ էլ նախատեսւում է 65 հեկտար տարածքի անտառապատում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button