Միջազգային

«Կոչ ենք անում Երեւանի ղեկավարութեանը թոյլ չտալ, որ Արեւմուտքը խաբի իրեն եւ երկիրը տանի սխալ ճանապարհով»․ ՌԴ ԱԳՆ

Մոսկւան կոչ է անում Երեւանին թոյլ չտալ, որ Արեւմուտքն իրեն խաբի եւ Հայաստանին տանի սխալ ճանապարհով:

Այս մասին ասւում է ՌԴ ԱԳՆ յայտարարութեան մէջ՝ կապւած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման վերաբերեալ: Այս մասին ըստ Tert.am-ի փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք յորդորում ենք Երեւանի ղեկավարութեանը թոյլ չտալ, որ Արեւմուտքը խաբի իրեն եւ երկիրը տանի սխալ ճանապարհով, որը յղի է անվտանգութեան վակուումի առաջացմամբ, տնտեսութեան մէջ լուրջ խնդիրներով եւ բնակչութեան արտահոսքով»,- ընդգծել են գերատեսչութիւնոմ:

«Ռուսաստանը Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպէս Արեւմուտքի հերթական փորձ՝ Հարաւային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մէջ, ասւում է յայտարարութեան մէջ։ Հարաւային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կործանարար միջամտութիւնը կարող է յանգեցնել ամենաբացասական հետեւանքների:

Արեւմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարաւային Կովկասում իր չափազանց վտանգաւոր ծրագրերի իրականացման գործիքի»,- ընդգծել են գերատեսչութիւնում:

«Մենք գիտենք, որ Վաշինգտոնը եւ Բրիւսէլը, ժամանակաւոր խոստումների ներքոյ, ձգտում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմաբազան եւ սահմանապահներին»,- ասւում է յայտարարութեան տեքստում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button