Միջազգային

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը պահանջում է պատասխանատւութեան ենթարկել Իսրայէլին

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով պահանջում է Իսրայէլին պատասխանատւութեան ենթարկել ռազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը յայտնել է X-ի իր էջում։

Նշւում է, որ սա առաջին նման բանաձեւն է, որն ընդունւել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի կողմից Գազայի հատւածում պատերազմի սկսւելուց ի վեր:

Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անունից Պակիստանի ներկայացրած բանաձեւն ընդունւել է 28 կողմ, 13 ձեռնպահ եւ 6 դէմ ձայներով, այդ թւում ՝ ԱՄՆ-ի:

Առնչւող Յօդւածներ

Back to top button