Միջազգային

Սէյէդ Հասան Նասրօլլահ. «Մեր յամառութիւնն ու համբերութիւնը կարդիւնաւորւի միանշանակ յաղթանակով»

«ԱԼԻՔ» – Գազայում յաղթանակը նշանակում է Պաղեստինի ժողովրդի յաղթանակ, իսկ Գազայի յաղթանակը բոլոր իսլամական երկրների ու տարածաշրջանի յաղթանակն է եւ համապատասխանում է Եգիպտոսի, Յորդանանի, Սիրիայի, Լիբանանի եւ այլ երկրների ազգային շահերին։ Այս մասին երէկ՝ նոյեմբերի 3-ին, յայտարարել է լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման գլխաւոր քարտուղար Սէյէդ Հասան Նասրօլլահը, շարժման նահատակների արարողութեան ժամանակ:

Անդրադառնալով «Ալ Աքսայի փոթորիկ» գործողութեանն ու Պաղեստինի ժողովրդի ցուցաբերած դիմադրութեանը, Հասան Նասրօլլահն ասել է. «Յատուկ ողջոյններ այս առասպելական ազգին, ժողովուրդ, որի նմանը չկայ աշխարհում: Բառերը չեն կարող արտայայտել Գազայի, ինչպէս նաեւ Յորդանան գետի Արեւմտեան ափի ժողովրդի արիութիւնն ու տոկունութիւնը»:

Ըստ նրա՝ Գազայում յաղթանակը նշանակում է Պաղեստինի ժողովրդի յաղթանակ, իսկ Գազայի յաղթանակը բոլոր իսլամական երկրների ու տարածաշրջանի յաղթանակն է եւ համապատասխանում է Եգիպտոսի, Յորդանանի, Սիրիայի, Լիբանանի եւ այլ երկրների ազգային շահերին։

Նշելով, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան մեկնարկից ի վեր «Հեզբօլլահ» շարժմանը սպառնացել են, որ ամերիկեան նաւատորմերը եւ կործանիչները հարւածներ կը հասցնեն «Հեզբօլլահ»-ին, եթէ շարժումը մասնակցի պատերազմին, Նասրօլլահը յստակեցրել է, որ այդ սպառնալիքները չեն կարող կանգնեցնել «Հեզբօլլահ»-ին:

«Ձեր նաւերը մեզ չեն վախեցնում։ Մենք ամբողջական ծրագիր ունենք Վաշինգտոնի սխալի դէպքում դրանց ոչնչացման համար»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ եթէ Իսրայէլը նախատեսում է կանխարգելիչ յարձակում իրականացնել Լիբանանի վրայ, ապա դա ամենակոպիտ սխալը կը լինի։

«Հոկտեմբերի 8-ից մենք մտել ենք իսկական կռւի մէջ, եւ դա կարող է զգալ միայն նա, ով իրապէս գտնւում է սահմանին։ Մենք նաեւ կաւելացնենք սիոնիստական ​​ռեժիմի դէմ հարւածների քանակը։

«Հեզբօլլահ»-ի գործողութիւնների մեկնարկից յետոյ Իսրայէլը ստիպւած եղաւ իր ուժերը պահել սահմանին եւ աւելի շատ ուժեր մոբիլիզացնել լիբանանեան ճակատում, որոնք պէտք է օգտագործւէին Գազայի հատւածի վրայ յարձակւելու համար»,- ասել է «Հեզբօլլահ»-ի առաջնորդը՝ յստակեցնելով. «Գազան կը յաղթի, եւ Պաղեստինը կը յաղթի: Մեր յամառութիւնն ու համբերութիւնը կարդիւնաւորւի միանշանակ յաղթանակով»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button