ԻրանՄիջազգային

Նասեր Քանանի. «Իրանը երբեւէ չի վարանելու պատժել ոճրագործներին»

«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ասել է. «Իսլամական Հանրապետութեան գործողութիւնը հիմնւած էր Իրաքի Էրբիլ քաղաքում սիոնիստական ​​ռեժիմի հետ կապւած ահաբեկչական տարրերին չէզոքացնելու օրինական իրաւունքի հիման վրայ, որոնք վտանգի տակ էին դրել Իրանի եւ քաղաքացիների ազգային անվտանգութիւնը: Իրանը իր ազգային անվտանգութեանը սպառնացող տարրերի նկատմամբ կանխարգելող մօտեցում դրսեւորելու եւ ոճրագործներին պատժելու առումով չի վարանելու»:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Նասեր Քանանին ցաւ է յայտնել Արաբական լիգայի ԱԳ նախարարների վերջին յայտարարութեան կապակցութեամբ, անընդունելի համարելով դրա բովանդակութիւնը, նա շեշտել է. «Իրաքի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը յարգելը եւ նրա հետ բարիդրացիութիւնը, Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան կայուն եւ ապացուցւած սկզբունքներից են»։

Միաժամանակ, Քանանին ընդգծել է. «Իրաքի կառավարութիւնից ակնկալւում է, որ հաւատարիմ մնայ անցեալ տարի երկու երկրների միջեւ ստորագրւած անվտանգութեան համաձայնագրին եւ ամբողջութեամբ իրականացնի դրա դրոյթները»։

Յիշեցնենք, որ Արաբական լիգայի արտաքին գործերի նախարարները նախօրէին հանդէս են եկել յայտարարութեամբ՝ դատապարտելով Իրաքեան Քուրդստանի Էրբիլ քաղաքում «Մուսադ»-ի շտաբի դէմ ԻՅՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրթիռային յարձակումը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button