Իրան

Կարմիր ծովում իրանական նաւթատար նաւերի ուղեկցումը՝ «Ալբորզ» էսկադրային ականակիր ռազմանաւի միջոցով

Parstoday-ի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ «Ալբորզ» էսկադրային ականակիր ռազմանաւի ուղարկումը Կարմիր ծով իրականացւել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի մշտական ​​առաքելութիւնների եւ նաւթատար նաւերի ուղեկցման, ինչպէս նաեւ Ադէնի ծոցում եւ Կարմիր ծովում նաւաստիների անվտանգութեան ապահովման շրջանակում:

Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում յայտարարել է. «Իրանի բանակի ծովուժի նոր նաւախմբի ուղղարկումը բաց ջրեր նպատակ ունի խաղաղութեան եւ բարեկամութեան ուղերձ յղել բոլոր երկրներին, յայտարարել տարբեր երկրների հետ բազմակողմ յարաբերութիւնների պատրաստակամութեան մասին, ամրապնդել երկրի պաշտպանական դիւանագիտութիւնը եւ վերականգնել ծովային հզօրութիւնը»։

Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի ծովուժի հրամանատարը Իրանի ռազմածովային ուժերի կողմից ամերիկեան նաւթատար նաւի առգրաւման մասին ասել է, որ այս նաւթատարի պարունակութիւնը պատկանում է Իրանին, քանի որ ամերիկացիները վախկոտ կերպով գողացել էին իրանական նաւթը, իսկ Իրանի ռազմածովային ուժերը հաստատապէս վերականգնեցին Իրանի ժողովրդի իրաւունքը։

Անդրադառնալով ամերիկեան աւիակիրի Կարմիր ծով ժամանելուն՝ ծովակալ Իրանին յաւելել է, որ ամերիկեան աւիակիրը ներկայ էր Պարսից ծոցում եւ Օմանի ծովում, որը լքել է եւ մուտք է գործել Կարմիր ծով. փաստօրէն տարածաշրջանում որեւէ աւիակիր չի աւելացւել։

Առնչւող Յօդւածներ

Back to top button