Իրան

Իրանի ՌԾՈՒ-ի նոր նաւերը զինւելու են հեռահար հրթիռներով

«ԱԼԻՔ» – Իրանի ռազմածովային ուժերի նաւատորմի նոր նաւերը զինւելու են մեծ հեռահարութեամբ հրթիռներով: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրել է ՌԾՈՒ-ի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին:

Իրանիի խօսքով՝ նաւերի, սուզանաւերի եւ ՌԾՈՒ-ի թռչող սարքերի նաւատորմը թարմացւել է ներքին հնարաւորութիւնների հաշւին։

Նա նշել է, որ շուտով ռազմածովային ուժերի նաւատորմը կը համալրւի նոր նաւերով՝ օդային բարձիկների վրայ, որոնք կը զինւեն մեծ հեռահարութեան հրթիռներով։

Հրամանատարի խօսքով՝ ՌԾՈՒ-ի հարաւային նաւատորմի հրթիռային հնարաւորութիւնները աւելացել են թւաքանակով եւ հեռահարութեամբ, քանի որ հրթիռների գործողութեան հեռաւորութիւնը հասցւել է 1000 կմ.-ի։

Ռազմածովային նաւատորմին յաջողւել է հիմնանորոգել իր օդային նաւատորմը, աւելացրել է հայրենական արտադրութեան ուղղաթիռներ, որոնք կարող են ռադիոէլեկտրոնային պայքար մղել։

ՌԾՈՒ-ը պատրաստւում է նաեւ ներկայացնել ձեռքբերումները երկակի նշանակութեան տորպեդոների արտադրութիւնում, ասել է նա։

Իրանին ողջունել է ռազմածովային նաւատորմի յաջողութիւնը ռազմածովային անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիայի ձեւաւորման գործում, որոնք կատարում են բազմաթիւ գործողութիւններ, ներառեալ հետախուզական, մարտական առաքելութիւնները։

Առնչւող Յօդւածներ

Back to top button