Իրան

Գեներալ Սալամի. «Իրանի դէմ ԱՄՆ սպառնալիքներն անպատասխան չեն մնայ»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին յստակեցրել է, որ Իրանի դէմ ուղղւած ԱՄՆ ոչ մի սպառնալիք անպատասխան չի մնայ: Հաղորդում է «Թասնիմ»-ը։

«Դուք արդէն փորձարկել էք մեզ։ Մեր եւ ձեր միջեւ ընդհանուրն այն է, որ մենք ճանաչում ենք միմեանց»,- ասել է գեներալը յունւարի 31-ին կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ։ «Մենք թոյլ չենք տայ, որ որեւէ սպառնալիք մնայ անպատասխան: Մենք պատերազմ չենք փնտրում, բայց պատերազմից էլ չենք վախենում: Սա մեր հասարակութեան մէջ գերիշխող փաստ է»։

Նա նաեւ նշել է, որ սիոնիստական ռեժիմը «միանշանակ կը պարտւի Գազայի վրայ յարձակման ժամանակ, քանի որ այն չի ​​կարողանայ մի փոքր հողակտոր պահել ամիսներ շարունակւող պատերազմից յետոյ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button