ԻրանՄիջազգային

Միաւորւել՝ յանուն Պաղեստինի

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ նոյեմբերի 11-ին, Ռիադում կայացած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտահերթ գագաթնաժողովի ժամանակ բոլոր իսլամական երկրներին կոչ է արել միաւորւել՝ յանուն Պաղեստինի:

«Պաղեստինը իսլամական եւ մարդասիրական արժանապատւութեան բանալին է»,- ասել է նա:

Հանրապետութեան նախագահը դատապարտել է սիոնիստական ռեժիմին Գազայի հատւածի շրջափակման համար՝ այն համարելով միջազգային օրէնքների կոպտագոյն խախտում:

Նա ԱՄՆ-ին համարել է պաղեստինցիների դէմ սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնների յանցակիցը, եւ Վաշինգտոնին մեղադրել է իսլամական երկրներում ճգնաժամերի համար։

Նախագահ Ռէյիսին կրկնել է օկուպացւած տարածքներում հանրաքւէ անցկացնելու իր կոչը՝ որպէս հակամարտութեան միակ լուծում, յստակեցնելով, որ հակամարտութեան մշտական ​​եւ կայուն լուծումը Միջերկրական ծովից մինչ Յորդանան գետ անկախ պաղեստինեան պետութեան ձեւաւորումն է:

«Մենք կոչ ենք անում ամբողջութեամբ վերացնել Գազայի շրջափակումը եւ առանց սահմանափակման վերաբացել «Ռաֆահ»-ի անցակէտը։ Մենք պէտք է անյապաղ պահանջենք սիոնիստական ​​ռեժիմի դուրսբերումը Գազայից»,- ասել է նա:

«Բոլոր երկրները, այդ թւում՝ իսլամական երկրները, պէտք է ապահովեն օկուպացւած տարածքներում պաղեստինցիների անվտանգութիւնը։ Սիոնիստական ​​ռեժիմի հետ առեւտուրն ու համագործակցութիւնը պէտք է դադարեցւի, իսկ իսրայէլական ապրանքները պէտք է բոյկոտւեն»,- նշել է նախագահը՝ յաւելելով, որ բոլոր իսլամական երկրները պէտք է զէնք մատակարարեն Պաղեստինի ժողովրդին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button