Իրան

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ մարզիկների հետ հանդիպման ժամանակ. «Հզօր Իրանը պէտք է հզօր սպորտ ունենայ»

Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ իրանահայ մարզիկները

«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ նոյեմբերի 22-ին, Հանչժոույում անցկացւած Ասիական եւ պարաասիական խաղերի մեդալակիրների, չեմպիոնների եւ մի խումբ այլ մարզիկների, վետերանների, այդ թւում իրանահայ տարբեր ոլորտների վետերան մարզիկների հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է, որ հզօր Իրանը պէտք է հզօր սպորտ ունենայ:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով սիոնիստական ռեժիմի կրած պարտութիւններին, ասել է. «Սիոնիստական ռեժիմը ծանր հարւած է ստացել «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան ժամանակ եւ իր բոլոր յանցագործութիւններով հանդերձ չի կարողացել, եւ ապագայում էլ չի կարողանայ հատուցել իր կրած ծանր պարտութիւնը»: Այաթ. Խամենէին նշել է. «Սիոնիստական ռեժիմը «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութեան ժամանակ տեխնիկական հարւած ստացաւ եւ ՀԱՄԱՍ-ը, ոչ թէ, որպէս բազմաթիւ հնարաւորութիւններ ունեցող պետութիւն ու երկիր, այլ որպէս պայքարող խումբ, յաջողեց ծանր հարւած հասցնել այդքան մեծ հնարաւորութիւններ ունեցող սիոնիստ ​​օկուպանտ ռեժիմին»:

Անդրադառնալով իրանցի մարզիկների սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչների հետ մրցակցելուց հրաժարւելու գնահատելի քայլին, յեղափոխութեան առաջնորդը յաւելել է. «Այսօր ողջ աշխարհը հասկացել է իրանցի մարզիկների այս արարքի պատճառը, քանի որ այդ մարդիկ դաշտ են դուրս գալիս մի յանցագործ եւ ահաբեկիչ ռեժիմի դրօշի ներքոյ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button