ԻրանՄիջազգային

Ռէյիսին եւ Պուտինը Մոսկւայում կը քննարկեն տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 7-ին Մոսկւայում կը քննարկեն տրանսպորտի, էներգետիկայի եւ առեւտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերը: Այս մասին յայտնել է Կրեմլի մամլոյ ծառայութիւնը:

Կողմերն առարկայօրէն կը դիտարկեն երկկողմ համագործակցութեան ներկայ օրակարգը՝ շեշտը դնելով առեւտրատնտեսական, այդ թւում՝ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում համատեղ հեռանկարային նախագծերի իրականացման վրայ։

Երկու նախագահները մտքեր կը փոխանակեն միջազգային ու տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ:

Յիշեցենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաւէրով, Հանրապետութեան նախագահն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնն այսօր կը մեկնեն Մոսկւա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button