Իրան

Ղալիբաֆը յայտարարել է ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու՝ երկրի պատրաստակամութեան մասին

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանի նախագահը դատապարտել է արտատարածաշրջանային ուժերին տարածաշրջանային պետութիւնների համար անվտանգութեան սպառնալիքներ ստեղծելու համար։

Ռուսաստանում Իրանի դեսպանն ընթերցել է Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի 16-րդ լիագումար նիստին ուղղւած ուղերձը։

Երեքշաբթի օրը Մոսկւայում կայացած կոնֆերանսին ուղղւած իր ուղերձում Ղալիբաֆն ասել է, որ տարածաշրջանային ճգնաժամերը ցոյց են տալիս, որ տարածաշրջանի ընդհանուր խնդիրներն ու անվտանգութեան սպառնալիքները հիմնականում հիմնւած են արտատարածաշրջանային ուժերի եւ դերակատարների միջամտութեան վրայ:

«ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողութիւնները, ինչպիսիք են պատերազմները, գունաւոր յեղափոխութիւնները, ռազմական ագրեսիան Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի եւ Լիբիայի դէմ, տարածաշրջանային հակամարտութիւնների ստեղծումը, ինչպիսին է ուկրաինական ճգնաժամը, բարդացրեց տարածաշրջանային անվտանգութեան խնդիրները, որոնցով նրանք (ԱՄՆ-ը եւ դաշնակիցները- ԽՄԲ.) հետապնդում էին իրենց քաղաքական նպատակներն ու աշխարհաքաղաքական նպատակները»,- ասել է նա:

Ղալիբաֆն իր ուղերձում յայտնել է նաեւ Թեհրանի պատրաստակամութիւնը ՀԱՊԿ խորհրդարանների հետ ակտիւ եւ նպատակաուղղւած համագործակցութեան՝ տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան ամրապնդման նպատակով։

Առնչւող Յօդւածներ

Back to top button