Մարզական

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղիւսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղիւսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսւայ դասակարգման աղիւսակը: Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։ Գրում է Panorama.am-ը:

Տղամարդկանց դասակարգման աղիւսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսեանը 54-րդ հորիզոնականում է, Գաբրիէլ Սարգսեանը` 63-րդ, Սամւէլ Տէր-Սահակեանը` 93-րդ:

Կանանց դասակարգման աղիւսակում Էլինա Դանիէլեանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսեանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչեանը` 82-րդ, Մարիամ Մկրտչեան` 95-րդ:

Գրոսմայստեր,  ԱՄՆ դրօշի ներքոյ հանդէս եկող Լեւոն Արոնեանն  դասակարգման աղիւսակում 22-րդն է:

Առնչւող Յօդւածներ

Back to top button