Մարզական

ՉԼ․ «Ինտեր»-ը, «Ռէալ»-ը, «Բաւարիա»-ն ու «Ռէալ Սոսիեդադ»-ը փլէյ-օֆֆում են

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում երէկ նոյեմբերի 8-ի ուշ երեկոյեան աւարտւեցին չորրորդ տուրի հանդիպումները։

Երկրորդ օրը յաղթանակներ տարան եւ 1/8 եզրափակիչ դուրս եկան Միլանի «Ինտեր»-ը, Մադրիդի «Ռէալ»-ը, Միւնխէնի «Բաւարիա»-ն եւ իսպանական «Ռէալ Սոսիեդադ»-ը։

A խմբում Գերմանիայի չեմպիոն Միւնխէնի «Բաւարիա»-ն 2:1 հաշւով պարտութեան մատնեց թուրքական «Գալաթասարայ»-ին եւ 12 միաւորով առաջինն է։ «Գալաթասարայ»-ը երրորդն է՝ 4 միաւոր։

4 միաւորով երկրորդ տեղ բարձրացաւ դանիական «Կոպենհագէն»-ն, որը 4:3 հաշւով յաղթեց անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին։

B խմբում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալ»-ը 2:0 հաշւով յաղթեց իսպանական «Սեւիլիա»-ին եւ 9 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը։

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովէն»-ը 1:0 հաշւով առաւելութեան հասաւ ֆրանսիական «Լանս»-ի նկատմամբ եւ 5 միաւորով երկրորդ տեղում է։

C խմբում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռէալ»-ն ընդունեց պորտուգալական «Բրագա»-ին եւ առաւելութեան հասաւ 3:0 հաշւով։

Արքայական թիմը 12 միաւորով C խմբի առաջատարն է։ 7 միաւորով երկրորդ տեղում է Իտալիայի չեմպիոն «Նապոլի»-ն, որն աւելի վաղ 1:1 հաշւով ոչ ոքի էր խաղացել գերմանական «Ունիոն Բեռլին»-ի հետ։

D խմբում ընդգրկւած Իտալիայի գաւաթակիր եւ սուպերգաւաթակիր Միլանի «Ինտեր»-ը հիւրընկալւեց աւստրիական «Զալցբուրգ»-ին եւ յաղթեց նւազագոյն հաշւով։

Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր եւ փոխարինւեց 68-րդ րոպէին։

«Ինտեր»-ը 10 միաւորով երկրորդն է, «Զալցբուրգ»-ը երրորդն է՝ 3 միաւոր։ Առաջատարը 10 միաւոր վաստակած իսպանական «Ռէալ Սոսիեդադ»-ն է, որը 3:1 հաշւով յաղթել էր պորտուգալական «Բենֆիկա»-ին։

Նախորդ օրը 1/8 եզրափակիչի ուղեգրեր էին նւաճել նաեւ Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն եւ գերմանական «Լայպցիգ»-ը։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Բաւարիա» – «Գալաթասարայ»՝ 2:1

Հարի Քէյն, 80, 86 – Սեդրիկ Բակամբու, 90+4

«Կոպենհագէն» – «Մանչեսթեր Իւնայթեդ»՝ 4:3

Մոհամեդ Էլիւնուսի, 45, Դիոգու Գոնսալւեշ, 45+9, 11մ, Լուկաս Լերագեր, 83, Ռունի Բարջի, 87 – Ռասմուս Հոյլուն, 3, 28, Բրունու Ֆերնանդեշ, 69, 11մ

Հեռացում՝ Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Իւնայթեդ»), 42

Մրցաշարային դրութիւն. «Բաւարիա»՝ 12 միաւոր, «Կոպենհագէն»՝ 4, «Գալաթասարայ»՝ 4, «Մանչեսթեր Իւնայթեդ»՝ 3:

B խումբ

«Արսենալ» – «Սեւիլիա»՝ 2:0

Լեանդրօ Տրոսարդ, 29, Բուկայօ Սակա, 64

«ՊՍՎ Էյնդհովէն» – «Լանս»՝ 1:0

Լիւկ դէ Եոնգ, 12

Մրցաշարային դրութիւն. «Արսենալ»՝ 9 միաւոր, «ՊՍՎ Էյնդհովէն»՝ 5, «Լանս»՝ 5, «Սեւիլիա»՝ 2:

C խումբ

«Ռէալ Մադրիդ» – «Բրագա»՝ 3:0

Բրաիմ Դիաս, 27, Վինիսիուս Ժունիոր, 58, Ռոդրիգօ, 61

Չիրացրած 11մ՝ Ալւարօ Ջալօ («Բրագա»), 6

«Նապոլի» – «Ունիոն Բեռլին»՝ 1:1

Մատէօ Պոլիտանօ, 39 – Դատրօ Ֆոֆանա, 52

Մրցաշարային դրութիւն. «Ռէալ»՝ 12 միաւոր, «Նապոլի»՝ 7, «Բրագա»՝ 3, «Ունիոն Բեռլին»՝ 1:

D խումբ

«Զալցբուրգ» – «Ինտեր»՝ 0:1

Լաուտարօ Մարտինէս, 86, 11մ

«Ռէալ Սոսիեդադ» – «Բենֆիկա»՝ 3:1

Միկէլ Մերինօ, 6, Միկէլ Օեարսաբալ, 11, Անդէր Բարենեչեա, 21 – Ռաֆայէլ Սիլւա, 49

Չիրացրած 11մ՝ Բրայս Մենդէս («Ռէալ Սոսիեդադ»), 29

Մրցաշարային դրութիւն. «Ռէալ Սոսիեդադ»՝ 10 միաւոր, «Ինտեր»՝ 10, «Զալցբուրգ»՝ 3, «Բենֆիկա»՝ 0:

«Sport.news.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button