ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի առաջնորդի այցելութիւնը՝ Շիրազի հայ համայնք

Հինգշաբթի եւ ուրբաթ, ապրիլի 4 եւ 5-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը հովւական այցելութիւն կատարեց Շիրազ: Թեմակալ առաջնորդին նշւած այցելութեան ընթացքում ընկերակցում էին՝ Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանը, Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, սարկաւագները եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբից կազմւած երգեցիկ խումբը:

Նշւած ժամանակաշրջանում, նախ հինգշաբթի երեկոյեան Թեմակալ առաջնորդը մտերմիկ հանդիպում ունեցաւ տեղի հայ համայնքի հետ, ապա ուրբաթ հայոց ազգային գերեզմանատանը կատարեց հոգեհանգստեան պաշտօն:

Սրբազան Հօր ձեռամբ նաեւ սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց քաղաքի «Ս. Աստւածածին» եկեղեցում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Առնչւող Յօդւածներ

Back to top button