ՀամայնքՀայաստան - Արցախ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ` Եկէք միասնաբար օժանդակենք եւ մեր կարողութեան համաձայն նեցուկ կանգնենք արիասիրտ արցախահայութեան

Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ ուրբաթ, հոկտեմբեր 6-ին, ազգ. առաջնորդարանի դահլիճում գումարւեց՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի երրորդ նիստը:

Այս կապակցութեամբ տեղեկացնում ենք, որ Ձեր սրտաբուխ նւիրաբերած նիւթական օժանդակութիւնների շնորհիւ, որպէս առաջին փուլ գնւել է 2000 ադիալ եւ 5200 կիլոգրամ բրինձ, որոնք առաջիկայ օրերին փոխադրւելու են Հայաստան: Նշենք, որ բեռնափոխադրման եւ սահմանից ապահով անցկացման համար համագործակցելու է Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը:

Սիրելի հայրենակիցներ, եղանակային պայմաններից ելնելով օգնութեան երկրորդ փուլի համար նախատեսւել են բաճկոնների եւ որպէս սնունդ՝ մակարոնեղէնի գնման առաջնահերթութիւնները:

Ուստի մեր համայնքի բոլոր անդամներից, միութիւններից, եկեղեցական ու ծնողական խորհուրդներից խնդրում ենք, որ նիւթական օժանդակութիւնները փոխանցեն վերոնշեալ նպատակին յատկացւած հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت – شعبه استاد نجات الهی – کد 1263032

شماره حساب 7411344978

6104 – 3373-6076-2551  شماره کارت

به نام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال

IR790 120 0000 0000 7411 3449 78 شبا

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Թ.Հ.Թ. ազգ. առաջնորդարան՝ 889016346 հեռախօսահամարով, ապա հաւաքել 23 ներքին համարը:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Առնչւող Յօդւածներ

Back to top button